RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 22:36:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1138, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՋՈՒՄՀՈՒՐԻՅԵԹ». «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Թեեւ ղարաբաղյան երկրորդ պատերազմը սանձազերծվեց Արցախի Հանրապետության դեմ, սակայն բուն թիրախը Հայաստանն էր: Հայ ժողովրդի շատ ջերմ բարեկամ եւ ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը , իր լավագույն ընկերոջՙ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ համագործակցությամբ, բզկտելով Արցախը, նախ կաթվածահար արեց հայաստանյան իշխանություններին, ապա ձեռնամուխ եղավ Հայաստանի Հանրապետությունը վերածելու կամազուրկ պետության, որպեսզի Թուրքիան հայկական սահմանը բացի իր համար ավելի քան նպաստավոր պայմաններում: Թերեւս այդ առումով պատահական չեն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման, հայկական սահմանի բացման թուրքական պատրաստակամությունները, որոնք վերջին շրջանում սկսել են հաճախակի հնչել Թուրքիայում: Այլ կերպՙ Թուրքիան չի ցանկանում ձեռքից բաց թողնել ստեղծված պատեհ առիթը, ինչի համար նա պարտական է Պուտինի ավելի քան հայանպաստ նկրտումներին:

Թե ինչ արդյուքի կհանգեցնեն արցախյան հիմնահարցին թուրք-ադրբեջանամետ լուծում տալուց հետո նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին համանուն լուծում առաջադրելու Պուտինի ձեռնարկումները, դեռ չգիտենք: Սակայն հայ-թուրքական հարաբերությունները ըստ ցանկության կարգավորելու այս պատեհ առիթը բավականին ոգեւորել է թուրքական պաշտոնական շրջանակներին, ակնհայտ է: Ոգեւորված է նաեւ համանուն մամուլը: Դրա վկայությունը հարցին նվիրված տարաբնույթ հոդվածներն են:

Այդ հարցին փետրվարի 11-ի համարում Մուստաֆա Բիրոլ Գյուրգեր ստորագրությամբ անդրադարձել է նաեւ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: Ահա թե ինչ է գրել հեղինակը. «Ըստ «Eurasianet»-ի վերլուծության, թուրքական կողմը մինչ այդ բազմիցս հայկական սահմանը բացելու հակումներ է ցուցաբերել, սակայն Հայաստանը մշտապես կասկածանքով է վերաբերվել այդ հակումներին: Ղարաբաղյան վերջին պատերազմում Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի դեմ ծանր կորուստներով կրած պարտությունն ու նահանջը օկուպացրած տարածքների մեծ մասից, պատճառ դարձավ, որ նորից օրակարգ մտնի երկու երկրների միջեւ սահմանների բացման հարցը:

Թուրքիայի նախագահին մոտ կանգնած անանուն մի աղբյուր «Washington Post»-ին տված հարցազրույցում ասաց, որ Անկարան պատրասը է «նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ» եւ ավելացրեց. «Մեր գլխավոր խնդիրն Ադրբեջանի տարածքների հայկական օկուպացիան էր: Քանի որ դա արդեն վերացել է, ուստի Հայաստանի պատրաստակամության պարագային մենք այդ ուղղությամբ կարող ենք քայլեր կատարել...»:

Այնուամենայնիվ, ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը «Eurasianet»-ի հարցին պատասխանելս ասել է. Սահմանը փակող կողմը Հայաստանը չէ, հետեւաբար հայ-թուրքական սահմանի բացման հարցը պետք է ուղղել հենց Թուրքիային: Հայաստանը կողմ է տարածաշրջանում բոլոր արգելքների վերացմանը»: Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին , ապա նա էլ ասել է, որ Թուրքիան այլեւս սահմանները փակ պահելու որեւէ պատճառաբանություն չունի, թերեւս դրանով էլ նա դրսեւորել է «յուրատեսակ զգուշավորություն»:

Հայաստանի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա, ի պատասխան «Eurasianet»-ի հարցերին, հարկ էր համարել ընդգծելու. «Ներկա պահին Երեւանի վարչակարգի օրակարգում այդպիսի խնդիր չկա, ոչ էլ որեւէ նախապատրաստություն»: Սակայն, ի տարբերություն նրան, «Lehigh» համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆ. Արման Գրիգորյանը «CivilNet»-ին ասաց, որ եթե նույնիսկ Հայաստանը մերժի, Թուրքիան հազիվ թե թույլ տա մեզ, որ ի վիճակի լինենք երկար ժամանակ պահպանել մերժողական դիրքորոշումը: Ըստ Գրիգորյանի, Հայաստանում հարցի առնչությամբ ռազմավարության բացակայությությունը Թուրքիային մղում է օգտվել այս բարենպաստ իրադրությունից:

Երեւանի Պետական համալսարանի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար կարող է Հայաստանին առաջադրել լրացուցիչ նախապայմաններ, ճնշում գործադրելով հայկական կողմի վրա, պահանջել հրաժարվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, որովհետեւ Հայաստանի դիրքերը պատերազմի հետեւանքով խիստ թուլացել են:

1993-ին Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հայաստանյան օկուպացումից հետո փակել էր սահմանային Աքքայա եւ Ալիջան անցակետերը, այսպիսով ընդհատվել էին դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ: Հայերը դա բնութագրեցին միակողմանի շրջափակում եւ բազմիցս սահմանների վերաբացման ցանկություն հայտնեցին:

Վերջին անգամ դեկտեմբերի 10-ին Բաքվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց. «Եթե դրական քայլեր կատարվեն, ապա բացելու ենք սահմանները»: Հաջորդ օրըՙ դեկտեմբերի 11-ին նա խոսեց նաեւ Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ձեւավորելու մասին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ