RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 22:36:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1131, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՔՈՒԹԱՀՅԱՅՈՒՄ ՓԼՑՐԵԼ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԿՐՏՎԱԾ ՍՈՒՐԲ ԹՈՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

1915-ի ցեղասպանությունից հետո օսմանյան Թուրքիայում իշխանությունների թեթեւ ձեռքով հիմնահատակ ավերվել է 2500 հայկական եկեղեցի եւ 457 վանք: Այդ մասին նշել է առաջադեմ թուրք պատմաբան Այշե Հյուրը : Դա Թուրքիայի տարածքում արեւմտահայության բնաջնջումից հետո Արեւմտահայաստանում հայկական հետքը վերացնելու, ինչպես նաեւ յուրացված տարածքի պատմությունը եւս յուրացնելու նպատակ է հետապմնդել: Հայկական եկեղեցիներն ու վանքերն ավերելու թուրքական նկրտումները դեռեւս շարունակվում են Թուրքիայում, որտեղ մերթ վաճառքի են հանվում եկեղեցիները, մերթ խորովածանոցի են վերածվում դրանք, ինչի մասին վկայություններ են պարունակում Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքէջի վերջին համարները:

Հատկանշական է, որ փետրվարի 2-ի համարում «Ակօս» շաբաթաթերթն էլ «Եկեղեցի մը եւս փլեցին» խորագրով վկայել էր Կոմիտաս վարդապետի մկրտված եկեղեցու ավերման մասին: Ահա թե ինչ է գրել Կ. Պոլսո հայկական թուրքալեզու այս շաբաթաթերթը. «Նախորդ շաբաթ այս էջում անդրադարձել էինք Բուրսա քաղաքում վաճառքի հանված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, միաժամանակ ընդգծելով Թուրքիայում անհատների սեփականությունը դարձած եկեղեցիների գոյության փաստի տարօրինակությունը: Արդարեւ, այս շաբաթ ստացանք Կուտինայի (Քութահյա) հայկական Սուրբ Թորոս եկեղեցու սեփականատիրոջ ձեռքով փլուզման լուրը: Նշենք, որ 1600-ական թթ. կառուցված այս եկեղեցին մինչ այդ օգտագործվել է որպես հարսանյաց հանդիսությունների սրահ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսում, դիմելով Թուրքիայի մշակույթի նախարարին, հարցրել է, թե ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսվում եկեղեցին փլող սեփականատիրոջ հանդեպ, քանի որ այդ շինությունը գրանցված է նախարարության պատմամշակութային արժեքների ցանկում: Հայազգի պատգամավորը միաժամանակ շեշտել է, որ եկեղեցին ունի հիշողության վայրի նշանակություն, որովհետեւ այնտեղ մկրտված էր Կոմիտաս վարդապետը: Քութահյայի Սուրբ Թորոս եկեղեցու փլուզման փաստին հակազդեցությամբ արձագանքել է նաեւ թուրքական մամուլը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ