RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 22:36:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 426, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՍՏՈՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«Ազգ» թերթի խմբագրություն

Ռոստովի Հարավային Դաշնային համալսարանի (ՀԴՀ) նպատակն է տեսական եւ կիրառական հայագիտության, գիտակրթական, հետազոտական եւ վերլուծական գործունեություն ծավալելը, հայերենի զարգացման հիմնախնդիրների հետազոտությունը, հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի ուսումնասիրությունը եւ այդ բնագավառներում հրատարակված աշխատությունների ու տարածաշրջանում գործող համանման կառույցների հետ համագործակցությունը: Օրերս տեղեկացանք, որ ՀԴՀ-ի գիտական խորհրդի որոշումով Ռոստով քաղաքում բացվել է հայագիտական կենտրոն, որի շրջանակներում ՀԴՀ-ն եւ «Նախիջեւանսկայա-նա-Դոնու հայկական համայնքը» կամավոր համատեղում են իրենց ջանքերը եւ միջոցները համատեղ գործունեության, գիտական եւ նորարարական բնագավառներում:

ՀԴՀ-ն եւ ՆՀՀ-ն համատեղ անելու են ամեն ինչ համալսարանի հայագիտության, հայ մշակույթի, սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ոլորտների վերաբերյալ ուսանողների, ասպիրանտների, դոկտորների եւ պրոֆեսորադասախոսական կազմի կրթամակարդակը բարձրացնելու եւ հայագիտական բնույթի ուսումնասիրություններ կատարելու համար: Նախատեսվում է դրանք հրապարակել եւ ներկայացնել լայն հասարակությանը:

Երեկ, փետրվարի 18-ին, տեղի ունեցավ կենտրոնի հանդիսավոր բացումը եւ ՀԴՀ-ի ու ՆՀՀ-ի միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողությունը:

«Ազգ» թերթն ընթերցողների եւ իր անունից սիրով շնորհավորում է պարոն Ս.Մ. Սայադովին այդ առիթով եւ Հայագիտական կենտրոնին մաղթում ստեղծագործական հաջողություններ եւ արգասաբեր գործունեություն ի շահ հայագիտության եւ հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ