RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021



Տեղադրվել է` 2021-02-25 22:22:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1244, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԾԱՐԵՆՑԸՙ ԱՆԳԼԻԱԽՈՍ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Հ. Ծ.

Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Բարլոու Տեր-Մկրտիչյանը Ֆրեզնոյից հայտարարել է, որ համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել դոկտ. Ջեյմս Ռասելի «Միսաք Մեծարենց: Ամբողջական քնարական բանաստեղծությունները» (Misak Medzarents: The Complete Lyric Poems) հատորը, որ պարունակում է վաղամեռիկ բանաստեղծի ավելի քան 180 ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունները, դրանց հայերեն բնագրերն ու մեկնաբանությունները:

Դոկտ. Ռասելը, որն այժմ ապրում է Ֆրեզնոյում, Հարվարդ համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնի վաստակավոր պրոֆեսոր է, հեղինակՙ մի շարք գրքերի, որոնց թվում «Բոսֆորյան գիշերներ» վերնագրով հատորը, որտեղ ամփոփված են Պետրոս Դուրյանի ամբողջական քնարական բանաստեղծությունները (Bosphorus Nights: The Complete Lyric Poems of Bedros Tourian) եւ մի քանի հարյուր հոդվածների ու մենագրությունների:

Մեծարենցի լեզուն բարդ է եւ այլաբանական, որտեղ միաձուլվում են գրաբարն ու տեղական բարբառը եւ սիմվոլիզմը: Ռասելը վարպետությամբ է կարողացել հաղթահարել լեզվական առանձնահատկություններըՙ հարակրկնությունները, բաղաձայնույթային ու խորհրդանշական հնարքներն եւ ընթերցողին ներկայացրել Մեծարենցի հոյակապ, գունեղ ներաշխարհը:

«Հատորը կարեւոր ներդրում է եւ անգլիախոս լայն հասարակությանն է ներկայացնում մեր լավագույն քնարերգուներից մեկի ստեղծագործությունները», նշել է այս առթիվ մատենաշարի գլխավոր խմբագիր պրոֆ. Տեր-Մկրտիչյանը : «Բացի հայկականից, նաեւ համաշխարհային գրականության մաս դարձավ այժմ Մեծարենցը», ավելացրել է գրող Արիս Ջանիկյանը :

Մեծարենցի այս գիրքը կարելի է ձեռք բերել «Ապրիլ» եւ «ՆԱԱՍՐ» գրախանութներից (ԱՄՆ), այցելելով «http//abrilbooks.com» կամ «https//naasr.org/collection/naasr.org/collection/naasr. bookstore» կայքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ