RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021



Տեղադրվել է` 2021-02-25 22:22:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1384, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՆԵՓ ԱՃԵՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, 3-րդ կուրս լրագրություն

Համավարակի եւ պատերազմի տնտեսական շոկերը հաղթահարելու միջոց, թե՞քայլ դեպի մարիխուանայի օրինականացում: Հայաստանում թելատու կանեփի կիրառության նախագիծ մշակվել էր դեռ 2018 թվականին, սակայն այդ ժամանակ այն կյանքի չկոչվեց: Օրերս կառավարությունը հաստատեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը եւ գործողությունների պլանը»ՙ բաղկացած 12 նպատակային եւ 14 աջակցության ծրագրերից,որոնցից մեկը վերաբերում է արդյունաբերական կանեփի աճեցմանը:

Հայաստանում կանեփի բիզնեսով զբաղվելու հնարավորությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել պոտենցիալ ֆերմերների շրջանում: Նման հետաքրքրությունը հաշվի առնելով` էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ տեխնիկական կանեփի առաջին օրինական ցանքատարածությունները Հայաստանում կհայտնվեն արդեն այս գարնանը:

«Մենք հիմա ստեղծում ենք աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի թե՛ իրավական, թե՛ անվտանգային եւ թե՛ բիզնես հարցերը կարգավորելով: Մտավախություն կա եւ նախկինում եղել է նման փորձ տեխնիկական կանեփ աճեցնելու, որին հետո խառնվել է ոչ տեխնիկական կանեփը: Նման դեպքերից խուսափելու համար, աշխատանքային խմբում հենց սկզբից ներգրավվելու են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,- ասում է էկոնոմիկայի նախարարըՙ Վահան Քերոբյանը :

Տեխնիկական կանեփի մշակումը նույնիսկ ներառված է կառավարության հաստատած 2021թ-ի տնտեսական արձագանքման ծրագրում ու գործողությունների պլանում:

«Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր կանեփը, հա՞: Եթե արդյունաբերական կանեփն այդքան լավ բան լիներ, ամբողջ աշխարհն արդյունաբերական կանեփ կցաներ: Տեղը չգիտեի՞ն, թե՞ սերմը չունեին»,- ասում է տնտեսագետ Արթուր Խաչատրյանը :

«Կանեփի բոլոր տեսակները համարվում են թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր», որոնք ընդգրկված են ՀՀ-ում արգելված մշակաբույսերի ցանկում, եւ եթե նույնիսկ խոսքն արդյունաբերական հումքի մշակման մասին է, այն որոշակի մտավախության պատճառ է. տեխնիկական կանեփի քողի տակ կարող է աճեցվել նաեւ դրա` թմրանյութ հանդիսացող տեսակը»,- մեզ հետ զրույցում նշեց Ս.Գասպարյանը :

Պաշտոնական տեղեկանքի համաձայն, ՀՀ-ում տեխնիկական կանեփի մշակության հիմնական նպատակը դրանից թել ստանալն է:

«Ցավոք, կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարեւոր արդյունաբերական հումք է, կարելի է օգտագործել նաեւ տեքստիլ արդյունաբերության մեջ` թուղթ, ներկեր, լաքեր, կոսմետիկ միջոցներ, բժշկության մեջ կիրառվող յուղեր ստանալու նպատակով», ավելացրեց ֆերմեր Ա.Սարգսյանը :

Մարդկանց կարծիքները տարբեր են, բայց սպասելիքները մեկըՙ որ այն մարիխուանայի օրինականացման «անտեսանելի» սկիզբն ու կապը չդառնա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ