RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021



Տեղադրվել է` 2021-03-02 01:32:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 265, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ. «ԷՐԴՈՂԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՑ»

Հայաստանում եւ Սփյուռքում շատերի համար անակնկալ եղավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությանը` իբր Հայոց բանակի գեներալիտետից պաշտպանող։ Այս կապակցությամբ ուզեցինք իմանալ «ԱԶԳ»ի խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքը։ Ահա՛, թե ինչ ասաց նա.

- Վերջին պատերազմից հետո Թուրքիայի նախագահը հատուկ գուրգուրանքի առարկա է դարձրել Փաշինյանին։ Պատճաներից գլխավորը այն է, որ ի դեմս Փաշինյանի Էրդողանը եւ վերջինիս դամքաշ Իլհամը գտել են մեկին, որի վրա նստած քշում են իրենց ուզած ուղղությամբ։ Նման մարդուն ինչպե՞ս կարելի է չսիրել ու չպաշտպանել...

Հենց այս օրերին Էրդողանը ավելի սիրատոչոր գուրգուրանք է տածում Նիկոլի նկատմամբ, որի պատճառը, ի հավելումն վերեւում ասվածի, իմ կարծիքով այն ակնկալությունն է, որ Փաշինյանը Էրդողանի այդ ծառայության դիմաց պատրաստակամություն կհայտնի կամ արդեն իսկ հայտնել է, որ իր գլխավորած կառավարությունը հոժար կգտնվի օրակարգից դուրս թողնել Ցեղասպանության ճանաչման եւ ընդհանրապես պահանջատիրության հարցը։

Մեր ազգակիցներն ու հայրենակիցները վերջապես պետք է հասկանան, որ Թուրքիայի համար հայ-թուրքական եւ թուրք-ամերիկյան հարաբերություններում գլխավոր խնդիրը հենց Ցեղասպանության ճանաչումն է։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընդունած հայտնի բանաձեւից հետո Ցեղասպանության ճանաչման հարցը Անկարայի գլխին կախված մահակ է, որը նախագահ Բայդենի վարչակարգը կարող է օգտագործել կամ օգտագործելու սպառնալիք դարձնել Թուրքիայի դեմ։

Բոլորին է հայտնի, թե Էրդողանը որքան է կարեւորում դա։ 2019 թ. նա անձամբ էր բացումը կատարել եւ մասնակցել Ցեղասպանությունը ժխտելու համար իր իսկ նախաձեռնությամբ Թուրքիայում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին։

Էրդողանը Նիկոլից ակնկալում է երախտապարտ լինել իր տաքո՜ւկ թեւերը վերջինիս վրա տարածելու դիմաց։

Անշուշտ, բացի հրապարակային հայտարարություններից Էրդողանը, որպես շատ գործնական գործիչ, կոնկրետ քայլեր է կատարում, որպեսզի Փաշինյանի հետ իրականացնի այդ դավաճանական գործարքը, Երեւան ուղարկելով իր էմիսարներին։ Օրինակ` օրերս Երեւանում է գտնվում նախկինում նման միջնորդական առաքելություններ ստանձնած հայտնի մի անձնավորություն` Սամսոն Օզարարատ կոչեցյալը, որը ակտիվ շփումներ է ձեռնարկել իմքայլական կամ սորոսական գործիչների հետ, ինչպիսին է Հովհաննես Իգիթյանը։ Այդ առաքելության մասին հետագայում հավելյալ մանրամասնություններ կունենանք ներկայացնելու մեր ընթերցողներին։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 26-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ