RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1206, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՀԱՓԱՌՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Փետրվարի 28-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Ուսանողները Մայր աթոռ էին եկել համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար, պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանի առաջնորդությամբ: Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը:

Մ. Մալխասյանը որդիական խոնարհությամբ ողջունելով Նորին Սրբությանը, տեղեկացրեց, որ ներկաները Երեւանի պետական համալսարանի «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներն են: Խոսքով հանդես եկավ նաեւ նախաձեռնության համահեղինակ Էդուարդ Գալստյանը : Վերջինս նշեց, որ նախաձեռնությունը միտված է նեցուկ եւ զորավիգ լինել պատերազմի հետեւանքով իրենց զավակներին ու հարազատներին կորցրած ընտանիքներին: Նա հույս հայտնեց, որ Եկեղեցին իր առաքելությանը հավատարիմՙ իր անփոխարինելի ներդրումն է բերում այս ուղղությամբ:

Ապա Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունեց երիտասարդ ուսանողների նախաձեռնությունըՙ բերելով իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը: Հայոց Հովվապետը բնական եւ կարեւոր համարեց ներկաների նախաձեռնությունըՙ ընդգծելով, որ յուրաքանչյուրի պարտքն ու պարտականությունն է այս դժվարին պահին զորակցել այդ ընտանիքներին:

Խոսելով արցախյան երկրորդ պատերազմի կորուսնտերի մասինՙ Նորին Սրբությունը նշեց, որ մեր նահատակների հիշատակը պետք է մեզ համար ոգեշնչման աղբյուր լինիՙ ապրելու, արարելու եւ գալիքի նկատմամբ նոր հույսով լցվելու համար: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրին եւ նպատակներին, ինչպես նաեւ ծրագրի իրագործմանն ի նպաստ աշխարհասփյուռ թեմերի եւ բարերար հայորդիների կողմից ցուցաբերվող աջակցությանը: Պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյա օրերին Եկեղեցու գործունեությանն անդրադառնալովՙ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ կատարվել են ինչպես հոգեխնամական, այնպես էլ սոցիալական աջակցության ծրագրեր, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը իր հնարավորությունների սահմաններում փորձել է լուծել նաեւ տեղահանված արցախցի ընտանիքների կեցության հարցը:

Հայոց Հայրապետը երիտասարդների հետ խոսեց նաեւ վիրավորների, զոհվածների, գերության մեջ հայտնվածների եւ անհայտ կորածների ընտանիքներին հոգեւոր խնամքի կարեւորության մասին: Այս կապակցությամբ իրազեկվեց, որ, նկատի ունենալով խնդրի նրբությունը, հոգեւորականների համար կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներՙ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ ապագայում նախատեսվում է Մայր Աթոռին եւ վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ:

Վերջում հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերը ուղղեցին Վեհափառին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ