RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1282, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԿ ՏԱՐԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս

- Եվ քանի որ, կորոնավիրուսը որպես այդպիսին շատ վտանգավոր վիրուս չի համարվումՙ շատ հատուկ միջոցառումների կարիք չկա:

Արսեն Թորոսյան, 27.02.20թ.

(Այսպիսն էր Առողջապահության նախկին նախարարի մեկնաբանությունը կորոնավիրուսի մասին)

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից անցել է մեկ տարի: Հենց 2020 թ-ի մարտի 1-ին էր, երբ մեր երկրում գրանցվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքըՙ Իրանից ժամանած քաղաքացու մոտ:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով, կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվ այժմ հասել է 172.456-ի:

Վիրուսի տարածման սկզբնական շրջանում հասարակությունը «պայքարում էր» սխտորով, իսկ ավելի պաշտպանված լինելու համար էլ սեւ պղպեղով օղի (պերցովկա) էին օգտագործում ու պարբերաբար խնկարկում տունը:

«Կորոնավիրուսով չեմ վարակվել, բայց շատ բարեկամներ ունեմ, որոնք վարակվել են եւ ընթացքը անցել է տարբեր ձեւերովՙ ամենաթեթեւից սկսած մինչեւ մահ», մեզ հետ զրույցում ասաց 25-ամյա Մանեն:

Այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում հինգ անգամ երկարաձգվել է արտակարգ դրությունը եւ մեկ անգամ էլ կարանտինը, իսկ այժմ շարունակում է գործել կարանտինային ռեժիմը: Ինչպես ասում են բժիշկներըՙ «Կարանտինը նման է հղիության: Դա մի փոքր լինել չի կարող»:

«Կորոնավիրուսով վարակվել եմ անցած տարվա հունիսին: Սկզբնական շրջանում մարմնի թուլություն էի զգում, իսկ հետո բարձր ջերմություն, համի ու հոտի կորուստ, բերանի խոռոչի բորբոքում եւ այլն: Տան անդամներից վարակվել ենք ես, եղբայրս եւ քույրս, իսկ մյուսները կա՛մ չվարակվեցին, կա՛մ իրենց մոտ հիվանդությունը անսիմպտոմ անցավ», պատմեց 20-ամյա Յանան:

Կորոնավիրուսից «ազատվելու» միակ տարբերակը, շատերի կարծիքով, արդյունավետ պատվաստանյութի ստեղծումն է: Որոշների կարծիքով էլՙ վարակը շարունակելու է ապրել մարդկանց հետ, ինչպես մի շարք այլ վարակների դեպքում է:

«2020-ի ավարտին փորձնական կիրառության էին դրվել ռուսական Sputnik V, ամերիկյան Modern ու Pfizer եւ այլ պատվաստանյութեր: Պատվաստումները դեռ մի քանի ամիս է ընթանում են, բայց արդեն առկա են մի շարք խնդիրներ կապված դրանց հետ: Եվրոպական մի քանի երկրներում պատվաստումներից հետո մահվան դեպքեր են գրանցվել», ասաց վարակաբան Մարինե Խաչատրյանը , ապա ավելացրեց, որ վիրուսի մուտացիաներից մեկի պատճառով, որը 30-50 տոկոսով ավելի արագ է տարածվում, աշխարհի մի շարք երկրներ դադարեցրել են օդային հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ, իսկ Միացյալ Թագավորությունը խստացրել է կարանտինային ռեժիմը:

«Վարակը տարածվում է տարբեր երկրներում եւ հասել է նույնիսկ հարեւան Վրաստան», իր խոսքում նշեց վարակաբանը:

Մինչքովիդային կյանքին վերադառնալու հույսը շատերը կապում են պատվաստանյութերի հետ, շատերն էլ փորձում են աչքաթող անելով ապրել իրենց սովորական կյանքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ