RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1228, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐ

ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3 կուրս

Մարզային երթուղայինների վարորդները հայտնվել են ծանր վիճակում. ուղեւոր չկա:

Վարորդներից մեկը նշեց, որ օրվա ընթացքում երբեմն ընդամենը երկու ուղեւոր են տեղափոխում:

«Էսօր Սեւանից Երեւան ութ հոգի եմ տեղափոխել. շատ քիչ ա»:

Իսկ այն հարցին, թե ո՞րն է պատճառը, վարորդը պատասխանեց. «Ժողովրդի վիճակը. շարժ չկա, մեռած վիճակա, ինչ կորոնավիրուսը սկսվեցՙ էդ ժամանակվանից ավելի վատացավ մեր գործը, բայց ուրիշ տարբերակ չունենք, մի թե երկու հոգի պետքա տանենք, ուրիշ գործ չունենք»:

Երեւան-Վարդենիս երթուղայինի վարորդն էլ ասաց. «Յոլա ենք տանում, որովհետեւ հիմիկվա պայմաններում յոլա տանելա, լավ ապրել չկա, երկրում էլ մարդ չկա, ով կարումաՙ դուրսա գալիս»:

Իսկ ահա Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող դիսպեչերական կետի ղեկավար Գագիկ Տոնապետյանը նշեց, որ ուղեւորները այժմ նախընտրում են օգտվել մարզային տաքսիներիցՙ ասելով որ տաքսիները ավելի հարմարավետ են, եւ գումարային տարբերությունն էլ ընդամենը հինգ հարյուր դրամ է:

«Տաքսիները մեզ շատ են խանգարում, երբ տաքսիները քիչ էին, մեր գործը լավ էր: Բայց էդ մարդկանց էլ չեմ մեղադրում, հիմա իրանք էլ դրա միջոցով են փող աշխատում»,- ասում է Երեւան-Տաշիր երթուղայինի վարորդը:

Այսօր արդեն ամեն երկրորդ մարդ ունի իր մեքենան, եւ հենց իրենց սեփական մեքենաները կարող են որպես տաքսի աշխատեցնել:

Այս ամենի հետեւանքով մարզային երթուղի սպասարկող վարորդները ուղեւոր չունենալով գումար չեն կարողանում վաստակել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ