RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 525, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՐԿ ԵՂԱԾ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ... ՉԻՆԱՍՏԱՆԻՆ»

Հ. ՉԱՔՐՅԱՆ

«Ազգ»-ը նախորդ համարում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջերս ունեցած ելույթին, նշել էր, որ նա աչքալուսանք է տվել թուրք ժողովուրդին, թե շուտով «լուսին են թռչելու»: Նրա ընտրազանգվածին չգիտենք, բայց աչքալուսանքը թուրքական հասարակության մեջ դարձավ ծաղրանքի առարկա: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «HalkTV»-ի հաղորդավարը էկրանից հեգնանքով հայտարարեց, որ թուրքական տիեզերական ընկերության բյուջեն ընդամենը 40 մլն. դռլար է կազմում, իսկ լուսնի վրա տիեզերագնաց ուղարկելու համար 80 մլն. է պետք, նաեւ տիեզերանավ, քանի որ իրենք դա չունեն, ուստի ինքնուրյն գնալ չեն կարող, էրդողանին մնում է թուրք տիեզերագնացին լուսին տանելու խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Պուտինին:

Էրդողանի աչքալուսանքը, սակայն, լուսին գնալով չէր սահմանափակվում, նա խոստանում էր լուսնի վրա զբոսաշրջիկների համար բարձրակարգ հյուրանոցներ կառուցել:Երեւում է Թուրքիայի նախագահը տեղյակ չէ լուսնի մթնոլորտային պայմաններին, ի տարբերություն նրա աչքալուսանքը հեգնող հասարակական շրջանակների: Էրդողանի տխմար աչքալուսանքից ապշահար թուրք հասարակայնությունը հազիվ էր ուշքի գալիս, ահա դեկտեմբերի 24-ին մի նոր աչալուսանքով ասպարեզ իջավ «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթեջին , որը Թուրքիայի ազգային մեծ ժողով է մտել երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կազմած դաշինքին միանալու շնորհիվ:

Ինչպես դեկտեմբերի 25-ին նշել են թուրքական թերթերը, Դեսթեջին խստագույնս դատապարտել է Արեւելյան Թուրքիստանում Չինաստանի վարած քաղաքականությունն ու հայտարարել. «Հարկ եղած դեպքում պատերազմ կհայտարարենք Չինաստանին: Մենք աշխարհում չենք վախենում ոչ մի պետությունից»: Ակամա հարց է ծագում. ի՞նչ կապ ունի պատերազմն աչքալուսանքի հետ: Այն, որ Դեսթեջին շնորհիվ դրա Սինծյան նահանգի ույղուրներին ուզում է ազատել չինական տիրապետությունից:

Ահա թե, ըստ «Gazete Duvar»-ի ինչ է ասել նա. «Անցյալ շաբաթ մի խումբ թուրքիստանցի երիտասարդներ ինձ են այցելել: Այնքան տարօրինակ բաներ պատմեցին, որ անհնար է վերատադրելը: Թուրքիայում կրթություն ստանալու պատճառով չինական իշխանությունները բանտարկում են նրանց ծնողներին համակենտրոնացման ճաբարներում: Ընդ որում, այս երիտասարդներից ոմանք Թուրքիայի քաղաքացիություն են ստացել: Հաճախ ինձ հարցնում են. «Մի՞թե պատերազմ ենք հայտարարելու Չինաստանին»: Որեւէ պետությունից չենք վախենում, սակայն դեռ անելիքներ ունենք: Մենք հիմա ի՞նչ ենք են ասում Հայաստանին: Ասում ենք, որ քանի դեռ դու չես կարգավորել հարաբերություններդ Ադրբեջանի հետ եւ վերջ չես տվել օկուպացիային, մենք մեր սահմանները չենք բացի քո առջեւ: Նույնը կարող ենք ասել նաեւ Չինաստանին, որ հանգիստ թողնի մեր ույղուր եղբայներին»:

Թեեւ ինքս դեմ չեմ, սակայն թվում է, թե Թուրքիայի համար շատ ավելի հեշտ է լուսին գնալը, քան Չինաստանին պատերազմ հայտարարել, որքան էլ հիվանդագին լինի ինչպես Դեսթեջիի, այնպես էլ Էրդողանի երեւակայությունը:

Նկար 1. Մուստաֆա Դեսթեջի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ