RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 454, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԻՆԱՑԻՆԵՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԹՍ ՈԼՈՐՏԻՆ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Չինական Sina հրատարակությունը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է անօդաչու թռչող սարքերի ոլորտում Ռուսաստանի ոչ նախանձելի վիճակին: Այս մասին հայտնում է Combat տելեգրամյան ալիքը` հղում անելով հրատարակությանը:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ անօդաչու թռչող սարքեր արտադրողների միջեւ մրցակցության հարցում Ռուսաստանի Դաշնությունը շատ է հետ ընկել: Եվ այդ բացը լրացնելու միակ հույսը նրա եզակի մշակումն էՙ Ս-70 «Օխոտնիկ» անօդաչու թռչող սարքը:

Միեւնույն ժամանակ, հեղինակը ենթադրել է, որ անօդաչու թռչող սարքերի ոլորտում հետ մնացող Ռուսաստանը դժվար թե կարողանա «լրացնել» բացը «Օխոտնիկ» ԱԹՍ-ի հաշվին: Ի վերջո, նրա կարծիքով, Ռուսաստանը դեռ բավարար փորձ չի ձեռք բերել աշխարհում ամենակատարյալ անօդաչու սարքը ստեղծելու համար, չնայած «Օխոտնիկ»-ն արտաքին տեսքից կատարյալ է թվում:

Չինական լրատվամիջոցը նշում է, որ այս պահին աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք ունակ են ամերիկյան MQ-9 Reaper-ի մակարդակի անօդաչու սարքեր արտադրել: Եվ այդպիսի արտադրողների մեջ չկան ռուսական ձեռնարկություններ:

«Ռուսաստանը չունի արդյունավետ հարձակողական անօդաչու թռչող սարքեր, իսկ ռուսական արտադրության հետախուզական անօդաչու սարքերը դեռեւս իրենց այնքան էլ լավ չեն դրսեւորել»,-ասվում է հոդվածում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ