RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021



Տեղադրվել է` 2021-03-04 22:19:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 445, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻՆՙ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ

Հ.Ծ.

Հունվարի 26-ին, երեկոյան ժամը 19.00-ին Նյու Յորքի համբավավոր Մետրոպոլիտեն թանգարանը հատուկ ծրագիր է ներկայացրել նվիրված մեծատաղանդ հայ նկարիչ Արշիլ Գորկուն: Առաջին անգամ արվեստասեր հասարակության դատին է հանձնվել թանգարանի «MetLiveArts-ի» պատվերով ամերիկահայ կոմպոզիտոր Մարի Գույումջյանի եւ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի 2020-ին պատրաստած 30 րոպեանոց «Նրանք կխլեն իմ կղզյակը» (They Will Take My Island) խորագրով տեսահոլովակը, որտեղ ելույթներով հանդես է գալիս նաեւ «Ջեկ եւ Սիլվանա» լարային քառյակը:

Հայազգի երկու արվեստագետներն էլ մեծապես գնահատել են Գորկու արվեստը եւ խորապես ազդվել նրա ստեղծագորություններից: Տեսահոլովակը հիբրիդային ոճի երաժշտական վավերագրություն է, որը պատմում է ընտանիքի եւ գաղթի մասին, եւ ներառում է լսողա-տեսողական մեջբերումներ ինչպես Էգոյանի «Արարատ», այնպես էլ կնոջըՙ Արսինեի համագործակցությամբ պատրաստված եւ իրենց համանուն որդուն ձոնված «Արշիլի դիմանկարը» ֆիլմերից: Այնտեղ ներառված են նաեւ հարցազրույցներ Գորկու թոռանՙ Սասկիա Սպենդերի (Արշիլ Գորկի հիմնարկության նախագահ) եւ Մայքլ Թեյլորի (Վիրջինիայի Գեղարվեստի թանգարանի գլխավոր կուրատոր) հետ:

Տեսահոլովակը նախատեսված էր հանրության ուշադրությանը ներկայացնել 2020-ի մարտին, որպես Գույումջյանի երաժշտական վաստակին նվիրված համերգային ծրագրի մաս, սակայն համավարակի պատճառով հետաձգվել էր:

«Որոշ առումով Գորկու ստեղծագործությունները մշակեցին նաեւ մեր ինքնության հաստատման ուղինՙ որպես վերապրողների հետնորդներ եւ թելադրեցին մեզ, թե ինչպես կարող ենք արվեստագետի հանգամանքներով բարձրաձայնել կատարված իրողության մասին: Չէինք կարող ակնկալել, որ պատմությունը կարող է կրկնվել այսքան դաժան ձեւով», նշել է Մարի Գույումջյանը տեահոլովակի ցուցադրման առթիվ, իսկ Ատոմ Էգոյանն ավելացրել է, որ ֆիլմը սկսվում է Վանում արված պատանի Արշիլի եւ մոր հանրահայտ լուսանկարով եւ ավարտվում Օնտարիոյի պատկերասրահում կատարված լուսանկարով, որտեղ ներկայիս իր պատվավոր տեղն է զբաղեցնում Գորկու վերոնշյալ «Նրանք կխլեն իմ կղզյակը» կտավը, մարդկությանը ցույց տալու համար, թե ինչպես Վանում ծվարած այդ անհայտ կղզյակից հայ արվեստագետի կյանքի բարդ ուղին վերածվեց համաշխարհային նշանակության արվեստի թանգարանին արժանի մի կտավի, որն այժմ հիացնում է արվեստագետներին: Կարծում եմ, կարողացել ենք ստեղծել արժեքավոր ու մնայուն մի գործ»:

«Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ տեսահոլովակը, որ մշտապես ցուցադրվելու է, կարելի է դիտել այցելելով թանգարանի կայքը այս հղումովՙ met.org/358nsUc:

Նկար 1. Մարի Գույումջյան եւ Ատոմ Էգոյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 05-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ