RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3028, Տպվել է` 160, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՐՈԴՅՈՒՍԵՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՙ ՆԱԹԱԼԻ ԳԱՍԱՊՅԱՆԻՆ

Հ.Ծ.

«Սանդենս» ինստիտուտի եւ «Ամազոն» ստուդիաների գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսերական աշխատանքների մրցանակներ շնորհող ժյուրին այլոց շարքում այս տարի մրցանակ է շնորհել նաեւ հայազգի ֆիլմարտադրող Նաթալի Գասապյանին իր «Վազիր» ֆիլմի համար: Մրցանակը շնորհում է խիզախ տեսլական ունեցող եւ պրոդյուսերական ոլորտում անկախ ստեղծագործելու պարտավորվածությունն ստանձնած անձանց: Գասապյանի ամուսինը եւ գործընկերըՙ Սեւ Օհանյանը երկու տարի առաջ արժանացել էր միեւնույն մրցանակին իր «Որոնում» ֆիլմի համար, որը կնոջ հետ միասին էին թողարկել: Նաթալին մրցանակը ստացել է իր համագործակից Անիշ Չագանտի հետ, որ վերոնշված երկու («Վազիր» եւ «Որոնում») ֆիլմերի ռեժիսորն է:

«Վազիր» (Run) ֆիլմի սցենարը գրել են Օհանյանն ու Չագանտին: Դերասանական կազմում ընդգրկված են Սառա Պոլսոնը եւ Կիերա Ալենը:

«Որպես պրոդյուսերներ կարող ենք կասկածել, թե ինչ-որ բան կարող ենք անել կամ փոխել աշխարհում, բայց երբեք չենք կարող կասկածել, որ արժի փորձել եւ այդ քայլը կատարել: Եթե մենք նոր մարդկանց հետ չշփվենք, նոր պատմություններ չլսենք եւ նոր հնարքներ չբանեցնենք, ապա երբեք էլ չենք իմանա, թե ինչ են մտածում ուրիշները: Եվ երբեք էլ չենք առաջադիմի: Այնպես որ շնորհակալություն «Sundance»-ին եւ «Amazon»-ին, որ հավանության արժանացրեցին մեր աշխատանքը», նշել է Նաթալին մրցանակն ստանալիս:

Նաթալին այժմ աշխատում է 2018-ի «Որոնում» (Searching) ֆիլմի շարունակության վրաՙ «Սոնի» ընկերության համար եւ «Ապագան» (The Future) ֆիլմի վրաՙ «HBC Max» ընկերության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ