RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1202, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՐՔԵՐԸ ԱՅՍՕՐ ԷԼ ԱՄՈՒՐ ԵՆ

ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս

Առաջնագծում ամեն դիրքը մի պատմություն է, մի նվաճում եւ մի հաղթանակ:

Հրամանատարը մեծ ոգեւորությամբ եւ հպարտությամբ է խոսում զինվորների մասին...

«Կարեւոր ու պակաս կարեւոր դիրքեր չեն լինում, դիրքը դիրք է ու թեկուզ կյանքի գնով պետք է պահել, որովհետեւ ամեն մի դիրք ապրելու տենչով է դրվում: Մի բարձունքը նվաճում է հազար բարձունքիՙ բարձրում մնալու համար. Ամեն զոհողության պետք է պատրաստ լինենք. բարձունքն իսկապես անգին է»,- ասում է N զորամաի հրամանատարը:

Ամեն անգամ դիրք բարձրանալիս հրամանատարը լրացուցիչ անգամ հրահանգավորում է, շրջում խրամատներով, դիտակետում հսկող զինվորին ցուցումներ տալիս, հորդորում զգոն լինել եւ ոչ մի դեպքում չտրվել հակառակորդի սադրանքներին:

«Զինվորները ավելի զգոն են, հերթապահությունները ավելի աչալուրջ են տանումՙ մինչեւ խորքը դիտարկվում է թշնամու ամեն մի շարժը»,- իր հերթին նշում է հրամանատարի տեղակալը:

Փոխգնդապետը վստահեցնում էՙ առանձնահատուկ կարեւոր են անձնակազմի ու հրամանատարի անկեղծ շփումները:

Կարեւոր է, որ զորքն իսկապես ճանաչի իր հրամանատարին, զորքն ու հրամանատարը մեկ գաղափարի շուրջ պետք է համախմբված լինեն, եւ հաճախ միմյանց հանդեպ այդ հավատն է լինում վճռորոշը:

Այո, մարտերը թեժ են եղել, բայց զինվորները մինչեւ վերջ պայքարել են...

Այս պահին հրադադարի ռեժիմը պահպանվում է, բայց մի փոքր խախտման դեպքում հայկական կողմը պատրաստ է տալ համարժեք պատասխան:

Մեր զինվորները իսկական հերոսներ են...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ