RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#007, 2021-02-26 > #008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021



Տեղադրվել է` 2021-03-11 22:21:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 578, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՊՄՀ-Ը ԱՆՄԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍԽՐԱՆՔԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ԿՍՏԵՂԾԻ

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Մանկավարժական համալսարանը նախաձեռնել է հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ուսանողների եւ շրջանավարտների հիշատակը հավերժացնող հուշակոթող ստեղծել: Հուշակոթողը խորհրդանշելու է Հայոց բանակի զինվորին, որը ընկավ մարտի դաշտումՙ հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի:

Հուշաքարի մտահղացման մասին խոսեցի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Ուս. խորհրդի նախագահ Պարույր Գալստյանի հետ.

«Մտահաղացումը եւ առաջարկությունը բուհի ղեկավարությանը խաչքարի վերաբերյալ եղել է Ուսխորհրդի կողմից, երբ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ հանդիպման ժամանակ քննարկում էինք, թե ինչ միջոցառումներ, ծրագրեր պետք է իրականացնի Մանկավարժական համալսարանը մեր զինվոր-ուսանող հերոսների հիշատակը վառ պահելու համար: Ու քննարկման ժամանակ հուշակոթողի գաղափարը դրական արձագանքի արժանցավ ե՛ւ ղեկավարության, ե՛ւ ուսանողների կողմից :

Այս հիշատակի քայլին նվիրված ասեմ, որ ուսանողական խորհուրդը համագործակցելով դեկանատների հետ, կազմել են խմբեր եւ իրականացնում են այցեր մեր զոհված հերոսների բնակարաններ, ծանոթանում ընտանիքի անդամներին եւ ունենում զրույցներ:Պետք է նշեմ, որ այս կապը մենք պահելու ենք եւ այն միշտ լինելու է շարունակական»,- ասաց Պարույր Գալստյանը:

Կարեւորելով յուրաքանչյուրի կարծիքը` բուհը բաց քննարկման է ներկայացնում ուսանողների եւ հասարակության առաջ հուշաքարերի նախագծերն ու դրանց տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Հուշակոթողի հետ կապված աշխատանքները համակարգում է Գեղարվեստական կրթության ֆակուլտետը ի դեմս դեկան Արա Հակոբյանի: Եվ, այո, հուշակոթողի ընտրությունը առաջարկված է ուսանողների, դասախոսների եւ բոլոր-բոլոր նրանց համար, ովքեր կապ ունեն Մանկավարժական համալսարանի հետ, քանի որ իրենք պետք է որոշենՙ ի՞նչ ձեւի, ինչ ճարտարապետական եւ խորհրդանշական լուծումների հուշակոթող են ուզում լինի համալսարանի տարածքում :

Ասեմ, որ դեռ վերջնական տարբերակը ընտրված չէ, տարբեր հարթակներում լինում են քննարկումներ, եւ այդ քննարկումներից ելնելով, ուսանողական խորհուրդը մոտ օրերս կազմակերպելու է ուսանողական մեծ հանդիպում-քննարկում, որի ժամանակ ներկա կլինեն նաեւ հուշաքարերի հեղինակները».- նշեց Պարույր Գալստյանը:

«Նաեւ նշեմ, որ մոտակա ժամանակահատվածում համալսարանի կողմից հրատարակվելու է մի գիրքՙ նվիրված համալսարանի զոհված զինվոր-ուսանողներին եւ այն ուսանողներին, ովքեր կամավոր մասնակցել են պատերազմին եւ, փառք աստծու, վերադարձել են անվնաս: Այս աշխատանքները մեր ամենօրյա գրաֆիկում առաջնայինն են»,- հավելեց ուս. նախագահը:

Մեր զինվորները հերոս ենՙ բոլորն անխտիր: Հավերժ փառք նրանց: Նրանց հոգու հանգստությունը մեր երկրի հզորացման մեջ է լինելու, իսկ հզորացումըՙ կրթության արդյունքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 12-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ