RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021



Տեղադրվել է` 2021-03-18 23:09:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 3251, Տպվել է` 175, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

Գ.Գ.

Երեկ, մարտի 18-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում տեղի ունեցավ 1921թ. մարտի 16-ին կնքված` Մոսկվայի պայմանագրին նվիրված կլոր-սեղան քննարկում: Քննարկումը նախաձեռնվել էր ԳԱԱ-ի, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի եւ «Հայաստանը 1920-1991թթ.» լաբորատորիայի նախաձեռնությամբ:

Քննարկումը վարեցին ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ու ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը :

Քննարկմանը մասնակցում էին ականավոր պատմաբաններ եւ թեմային առնչվող մասնագետներ: Հայաստանից մասնակցում էին` ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տ.գ.դ. պրոֆեսոր Յուրի Սուվարյանը , ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ. դ. Ռուբեն Սաֆրաստյանը , ԳԱԱ թղթակից անդամ պ.գ.դ. պրոֆեսոր Արամ Սիմոնյանը , պ.գ.դ պրոֆեսորներ Արման Եղիազարյանը , Կարեն Խաչատրյանը եւ այլք, Ռուսաստանից` «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխ. խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը , պ.գ.դ. Ալեքսանդր Կռիլովը , Հետխորհրդային հետազոտությունների փորձագետ Վադիմ Մուխանովը , Ուրալի Դաշնային համալսարանի «Պատմության ֆակուլտետ» դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Պալկինը եւ նույն համալսարանի Ռուսաստանի պատմության ամբիոնի վարիչ Սերգեյ Սոկոլովը :

Մասնակիցները քննարկման ժամանակ պատմական անդրադարձ կատարեցին 100 տարի առաջ տեղի ունեցած անարդարությանն ու հասնելով մեր օրեր` փորձեցին լուծման համար խելամիտ ելքեր փնտրել եւ առաջարկել:

Հանդիպում-քննարկման մասին ավելի մանրամասն կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ