RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#008, 2021-03-05 > #009, 2021-03-12 > #010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-03-18 23:09:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 442, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳԻՐՔԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օսմանյան վերջին շրջանի եւ ընդհանրապես Թուրքիայի պատմության աշխարհահռչակ մասնագետ, Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Հանս Լուկաս Կիզերի հեղինակած «Թալեաթ փաշա, ժամանակակից Թուրքիայի հայրը, ցեղասպանության ճարտարապետը» խորագրով գիրքը վերջերս թարգմանվել է թուրքերեն: Այս մասին տեղեկացնում է թուրքագիտական մասնագիտացված ermenihaber.am-ը` հղում անելով QHA-ին:

Գրքի թարգմանությունն ու հրատարակությունը, ինչպես ենթադրելի էր, սրերով է դիմավորել թուրքերի կողմից: Մանավանդ ազգայնական շրջանակները բուռն աղմուկ են բարձրացրել մամուլում ու սոցցանցերում` դա համարելով... դավաճանության դրսեւորում:

Երկու հանգամանք կա, որոնք առավել քան որեւէ այլ բան, հունից հանում են այդ «անմեղ թուրքերին»:

Առաջինը բնականաբար «ցեղասպանության ճարտարապետ» բառակապակցությունն է, երկրորդը` այն, որ գիրքը անգլերենից թուրքերեն թարգմանած «Իլեթիշիմ Յայընլար» ( leti im Yay nlar ) հրատարակչությունը վերնագրի «ժամանակակից Թուրքիայի հայր» հատվածը փոփոխել է «իթթիհատականության ուղեղը» տարբերակով:

Թուրք ազգայնականներն ու պետական շրջանակները «Թալեաթ փաշա, իթթիհատականության ուղեղը, ցեղասպանության ճարտարապետը» վերնագիրը համարում են «ցեղասպանության պնդումների պրոպագանդա»:

Հետաքրքրական է նաեւ այն, որ վերջին տարիներին բազմաթիվ են Թալեաթ փաշայի մասին երեւան եկող աղմկահարույց փաստաթղթերն ու հուշագրությունները: Դրանցից մեկն է, օրինակ, Թալեաթի «Սեւ նոթատետրը», որի շուրջ «Լը նուվել դ՛Արմենի» պարբերական հանդեսի հրատարակչության տնօրեն Արա Թորանյանի` Թուրքիայի ժամանակակից պատմության հետազոտող Դույգու Թաշալփի հետ արված հարցազրույցը, որը «Ազգ»ը թարգմանաբար տպագրել է 2014թ. հոկտեմբերի 2-ի համարում:

Ուշագրավ աշխատություն է նաեւ 2019թ. Newmag հրատարակչության կողմից թարգմանված` Թալեաթ Փաշայի` Հայոց ցեղասպանությանը եւ հարակից հարցերին վերաբերվող հեռագրերն ու փաստաթղթերը պարունակող «Սպանության հրամաններ» աշխատությունը, որի հեղինակն արդեն բոլորիս հայտնի Թաներ Աքչամն է:

Թաներ Աքչամն այդ գրքով ապացուցում է Օսմանյան կառավարության` Հայոց ցեղասպանության մասին շրջանառվող փաստաթղթերի, առաջին հերթին Արամ Անտոնյանի հրատարակած «Նադիմ Բէյի յուշերը» գրքի իսկությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 19-03-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ