RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021



Տեղադրվել է` 2021-04-01 23:29:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1019, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» Է ԱՅՑԵԼԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը»ՙ AS MDER-ը, կազմավորվել է 2002 թ. Իգդիրում: Նախիջեւանի հետ սահմանակից լինելու, ինչպես նաեւ անձամբ Իլհամ Ալիեւի կողմից հովանավորվելու ու ֆինանսավորվելու հանգամանքը Իգդիրը դարձրել է միության կենտրոն: Միությանը գլխավորում է թուրք ազգայնամոլ Գյոքսել Գյուլբեյը : Օրերս, ինչպես մարտի 29-ին նշել է «haberler.com»-ը, որից նույն օրն արտատպել էր Կ. Պոլսո «Հայ թերթ» կայքէջը, Գյուլբեյին է այցելել Ադրբեջանական սփյուռքի հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտությունների միջազգային կենտրոնիՙ SBAM-ի գլխավոր նախագահ Սամիր Ադիգյուզելլին եւ ղարաբաղյան վերջին պատերազմում ցուցաբերած աջակցության համար երախտագիտություն է հայտել AS MDER-ի նախագահին:

Ի պատասխան երախտագիտության Գյուլբեյն ասել է. «Մենք արդարացի պայքարում մշտապես եղել ենք Ադրբեջանի կողքին: Ելնելով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ վիշտըՙ մեր վիշտն է» ասույթից, տարբերություն չենք դրել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Համազգային ընդհանուր առաջնորդ Հեյդար Ալիեւի մարգարեական «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը դարձել է այս մոտեցման երաշխիքը: Ղարաբաղյան 44 օրվա երկրորդ պատերազմին մեր սիրտը միշտ եղել է ադրբեջանական հերոսական բանակի հետ: Պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի սահմանին կազմակերպել ենք բողոքի ցույցեր եւ աջակցել Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւին:Ես էլ այցելության համար ձեզ եմ շնորհակալ, բարով եք եկել Իգդիր»:

Գալով SBAM-ի գլխավոր նախագահ Սամիր Ադիգյուզելլիի, ապա նա էլ ասել է, որ AS MDER-ը եւ նախագահ Գյույբեյը Ադրբեջանի ձայնն են բարձրացրել հայկական օկուպացիայի 30 տարիների ընթացքում եւ Իլհամ Ալիեւին հռչակելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի հերոսը, վերջինին ցուցաբերած աջակցության համար իր առանձնակի շնորհակալությունն է հայտնել AS MDER-ի ղեկավարությանը:

Նկար 1. Գյոքսել Գյուլբել

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ