RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021



Տեղադրվել է` 2021-04-01 23:29:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1035, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՀՅՈՒՐԻՅԵԹԻ» ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ» ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հին հայկական առածն ասում է` Տերտերին տանը «Տեր, օրհնյա» ասող չկա: Դարերի ընթացքում ճշմարտացիությունն ապացուցած այս առածն արդիական է նաեւ գրականության ոլորտում. ընկել ենք ուրիշի ստեղծածի հետեւից` մերը թողնելով:

Օրինակ` 2014թ. ամռանը թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի կազմած ամառային պարտադիր ընթերցանության գրքերի ցանկում տեղ էր գտել նաեւ մեր մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» գիրքը: Նկարագրելով Պարոնյանի այդ ստեղծագործությունը` թերթը գրում էր. «Լավագույն դեղամիջոցը կլինի նրանց համար, ովքեր ստիպված են իրենց ամառային արձակուրդն անցակացնել Ստամբուլում:

...Գիրքը երգիծանքով պատմում է Ստամբուլի 34 թաղամասերի հասարակական եւ բակային կյանքի, հայ հասարակության խնդիրների հանդեպ հայ ղեկավարների անտարբերության, հարուստ-աղքատ տարանջատման ստեղծած հակասության մասին: Պարոնյանը կօգնի, որպեսզի այլ աչքով նայեք քաղաքի անցյալին, որը կորցրել է իր գույները, ուրվագիծը, կերպարը, անգամ իր ժողովուրդների մեծ մասին»,- գրված է նկարագրության մեջ»:

Թե ինչպես է թուրքական «Հյուրիյեթը» մեկնաբանում Պարոնյանի գիրքը, ինչ-որ տեղ երկրորդական է, առաջնայինն ու ցավալին այն է, որ հայ գրականության պատմության մեջ բավականին մեծ կշիռ ունեցող այդ գիրքը չի ներառվել Հայաստանի Հանրապետության դպրոցների համապատասխան դասագրքերում:

Այսպես մենք փորձում ենք զարգանալ ու ինքնակազմակերպվել` «առաջ-առաջ պոռալով ու ետ-ետ երթալով»:

Հ.Գ. Պարոնյանը ժամանակակից Թուրքիայում բավականին ճանաչված եւ պահանջարկ ունեցող հեղինակ է, դրա մասին են վկայում նաեւ թուրքերեն թարգմանված նրա ստեղծագործությունները, օրինակ` «Քաղաքավարության վնասները», որը երգիծաբանի հայտնի գործերից էՙ «Աբիսողոմ աղա», «Պաղտասար ախբար» եւ մի շարք այլ ստեղծագործությունների հետ, որոնք նույնպես թարգմանվել են թուրքերեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ