RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#010, 2021-03-19 > #011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021



Տեղադրվել է` 2021-04-01 23:29:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 987, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՀԱՑԵԼ Է ՎԱՐՊԵՏ ԿԱՐՈՆ` ԿԱՐՈ ՔԵԲԱԲՋՅԱՆԸ

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Կյանքից անժամանակ հեռացել է Լիբանանում Արցախի ներկայացուցիչ, «Հայ սեւ գոտիներ» միության եւ Արցախի Ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, արեւելյան մարտարվեստի վարպետ Կարո Քեբաբջյանը, որ հայտնի էր Մաստեր Կարո մականունով:

Կարո Քեբաբջյանը մեծ ավանդ ունի Արցախի միջազգային ճանաչման, զարգացման եւ վերակառուցման-վերաբնակեցման գործում: Նա զգալի ներդրումներ է արել նաեւ բերդաքաղաք Շուշիում` այն համարելով հայության մշակութային մայրաքաղաքը: Նրա ջանքերով է կառուցվել վերջերս թուրքական վանդալիզմի զոհ դարձած Կանաչ Ժամ եկեղեցու դիմաց գտնվող Grand Hotel հյուրանոցը, այն երազանքով, որ աշխարհի բոլոր կողմերից երիտասարդ զույգեր կգան պսակվելու այդ եկեղեցում, ապա նույն հյուրանոցում կանցկացնեն հարսանեկան խրախճանքն ու մեղրամիսը:

2016թ. Ապրիլյան պատերազմից հետո` մայիսին, Կարո Քեբաբջյանը Շուշիի Տանկ հուշարձանի մոտ դիմավորեց Քունգ Ֆուի Արցախի հավաքականի հինգ մարզիկներին, որոնք իրենց հետ բերել էին չորս ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Հենց այդտեղ Կարո Քեբաբջյանը գետին էր նետել Ադրբեջանի դրոշը:

Կարո Քեբաբջյանի ավանդն անմոռանալի է մնալու հայության հուշերում: Նրան բոլորը հիշելու են որպես խրոխտ, քաջարի եւ հայրենանվեր մարդու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 02-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ