RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1095, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՈՐՊԵՍ ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻԱԿ ՄԻՋՈՑ

ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ, ՀՊՄՀ, լրագրության 3-րդ կուրս

Երեւանի մայթերից փողոցային առեւտուրը այդպես էլ չի վերանում. Բավական է շրջել Երեւանի փողոցներով եւ կտեսնենք, որ գետնի վրա տարվա տաներկու ամիսներին եւ օրվա տասներկու ժամերին միրգ եւ սննդամթերք է վաճառվում:

Արդյունքում այնպես է ստացվում, որ ոչ ոք` ոչ մի քաղաքապետություն չկարողացավ արդյունավետ պայքարել փողոցային առեւտրի դեմ...

Բոլոր առեւտրականները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք եկամտի այլ աղբյուր չունեն, տիպված են փողոցում առեւտուր անում, ասում են չեն կարող քաղաքի այլ շուկաներում առեւտուր անել, մի կերպ են հաճախորդ հավաքում:

«Երկիրը քանդվելա. սրա մասին պետքա մտածեն, հա գալիս են տուգանք գրում, բայց հացի խնդիր ունենք ստիպված գալիս ենք»,- ասում է տիկին Սիրանուշը:

«Ես չեմ հասկանում, բոլորի ուշքն ու միտքը մենք ենք հա՞, հլը միհատ տեսեք ինչ կատարվեց մեր երկրում... գործ-բան թողածՙ մեզ պետքա անդրադառնան, մի կտոր հացի փող ենք աշխատում...».- ասում է վաճառողներից մեկ ուրիշը:

Առեւտրականները դժգոհում են, որ բացի թույլատվություն չունենալուց, հաճախորդ էլ չունեն:

Նրանց խոսքովՙ օրերով կանգնում են, բայց նախկինի նման առեւտուր չի լինում:

«Սրտիս հետ կապված խնդիր ունեմ, տունս կորցրել եմ, վարձով եմ ապրում... բա ինչ անենք, որ չվաճառենք: Էս ապրանքներն էլ երեք օրա որ բերել եմ, շատ քիչա վաճառվել»,- ասում է վաճառողը:

Իսկ երբ վաճառողներին առաջարկում ես որ առեւտուրը շարունակեն շուկաներում, նրանք պատասխանում են, որ այնտեղ իրենց համար տեղ չկա, ամեն մարդ իր աշխատելու տեղն ունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ