RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 440, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅԼԸՆՏՐԱՆՔՙ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Լրագրության 3-րդ կուրս

- Որտե՞ղ է գրված այս վերնաշապիկի չափսը

- Պիտակները հանված են, չեք կարող նայել

- Թուրքակա՞ն է...

Հարցիս վաճառողը գլխի դրական շարժմամբ պատասխանեց ու աննկատ հեռացավ: Ձեռնարկատերերից ոմանք Made in Turkey պիտակները փոխում են Made in China-ով,շատերն էլ ուղղակի հանում այն:Թուրքիայում արտադրված հագուստն ու կոշկեղենը շարունակում են հայտնվել հայկական շուկայում:Հարցՙ ինչպե՞ս:

Թուրքական հագուստի խոշոր ապրանքանիշերից մեկի տնօրենը, որի անունը չենք նշի հասկանալի պատճառներով, խոստովանում է, որ աշխատում են նախկինի պես:Ստացվում է, որ թուրքական ապրանքը շարունակում է հայտնվել հայկական շուկայում, սակայն արդեն շրջանցելով կառավարության որոշումը:

«Ասում ենՙ չի կարող առանց կրակ ծուխ լինել, բայց մյուս կողմից էլՙ եթե նման պնդում ես անում, ապա պետք է կարողանաս հստակ ապացուցել դա:Թուրքիայից ներմուծում հնարավոր է բացառապես մաքսանենգ եղանակով: Այսինքնՙ սահմանային հսկողությունից դուրս, գաղտագողի ճանապարհով է ներմուծումը իրականացվում, կամ էլ ներմուծումը իրականացվում է սահմանային հստակ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին մեղադրել չի կարելի, չէ՞ որ այլապես նրանք կզրկվեն եկամտի աղբյուրից:

«Նախ, անհրաժեշտ էր այլընտրանք ստեղծել գործարարների համար, որպեսզի թուրքական արտադրանքը հնարավոր լիներ փոխարինել այլ երկրների ապրանքով: Այսինքն ռեալ հնարավորություններ ստեղծվեին մեզ համար ավելի բարեկամական պետություններից ներմուծում իրականացնելու: Երկրորդըՙ գնահատել մեր երկրի ներուժն ու հայրենական արտադրություն գործարկել: Դրա համար հստակ պետական ծրագիր էր անհրաժեշտ, որը, ըստ էության, չկար ու հիմա էլ չկա»,- նշում է Տնտեսական գիտությունների դոկտոր Թ. Ավետիսյանը:

Վերջինս ավելացրեց, որ այստեղ եւս մի խնդիր է առաջանում. չէ՞ որ ոչ բոլոր գործարարներին է հաջողվում շարունակել ներմուծումը, այլ միայն նրանց, ովքեր առավել «ճարպիկ ու աչքաբաց են»:

Եթե նախկինում հույս կար, որ թուրքական հագուստի ներկրման արգելքի պայմաններում լրացուցիչ պատվերներ կունենային տեղական հագուստ արտադրողները, ապա դա էլ արդեն իրատեսական չէ, քանի որ թուրքական հագուստ ներկրողները Թուրքիայում կամ Վրաստանում կտրում են պիտակները եւ այդ ապրանքները դարձյալ ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ եւ ազատ վաճառվում տոնավաճառներում, մոլերում: Քիչ հավանական է, որ լիազոր մարմինները չեն նկատում պիտակների բացակայությունը. նրանք լավ հասկանում են, որ այս կարճ ժամանակահատվածում չեն կարողացել ապահովել թուրքական ապրանքներին այլընտրանք:

Այդպիսովՙ արգելքը կա, սակայն այն ոչ բոլորի համար է գործում, չէ ո՞ր արգելված պտուղը քաղցր է լինում :Իսկ ոչ բոլորի համար գործող օրենքները հայկական բիզնեսում է՛լ ավելի մեծ մենաշնորհեցման են հանգեցնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ