RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 386, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՄՈՒՄՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Դիմողՙ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՄՋՅԱՆ, Հեռախոսահամարներՙ 041-888455, 093-799942

Ավելի քան 22 տարի ապրել եմ մենակ։ Քրիստոսի չարչարանք կրել եմ։ 3 օր դիմացավ Քրիոստոսը։ Ես այսքան ժամանակ դիմանում եմ։ 2-րդ կարգի հաշմանդամ եմՙ 8-րդ տարին։ Ապրել եմ գրեթե թափառականի նման։ Եղել է դեպք, երբ ես սովից իմ արյունն եմ խմել, բայց հրաժարվել եմ պետական կամ մասնավոր որեւէ օգնությունից, եւ դա բոլորը գիտեն։ Մինչեւ 2014 թիվը, երբ ինձ վրա, մինչեւ օրս ինձ համար անհայտ մարդիկ, կատարեցին 4-րդ մահափորձը, որն ինձ կիսամարդ դարձրեց, ես տառացիորեն ոչինչ չունեի։ Եթե ստրուկները ոչինչ չունեին, բացի սեփական շղթաներից, ապա ես այդ շղթաներն էլ չունեի։ Միայն դրանից հետո ստացա հաշմանդամության 2-րդ խումբ եւ սոցիալական նպաստ։ Իմ մասին մի 15-20 անգամ գրվել է տարբեր օրաթերթերում։ Ո՛չ պետությունից, եւ ոչ էլ մասնավորից ոչ մի ակնկալիք չունեի, քանի որ, չնայած պաշտում էի իմ հայրենիքը, բայց զզվում էի իմ պետությունից։ Հույսս միայն եղբորս եւ հորեղբորս տղաների վրա էր։ Ինձ համար անհայտ մարդիկ անընդհատ խոչընդոտում էին, որ ես ապրեմ, ստեղծագործեմ եւ աշխատեմ։ Դա բոլորը գիտեն։

2014 թվից արդեն կարծրությունս մեղմացավ, եւ ես սկսեցի օգնություններից չհրաժարվել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ եղբայրներինՙ Վահրիճ Գեւորգյանին, Վահրամ Ադամյանին, Սերգեյ Մանուկյանին, Հարություն Մելքոնյանին, ԱԺ նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանին, Արագածոտնի մարզպետարանին, Ապարանի համայնքապետներ Կարեն Եղիազարյանին եւ Գոռ Աբրահամյանին եւ այն մարդկանց, որոնք իմ լավն ու բարին են ցանկացել։

Գրող-հրապարակախոս եմ։ Իմ «Մի՛ կարդա» խորագրով գիրքը բոլորին է հայտնի։ Օրական խմում եմ 10-15 կոճակ դեղահատ։

Այս պահին ուզում եմ հայոց ճիշտ պատմությունը գրելՙ 1985 թվից մինչեւ հիմա։ Սակայն իմ պաշտելի հայրենիքի եւ զզվելի պետության տերերը նախ ինձանից էին վախենում, հիմա էլ վախենում են իմ գրածներից։ Խնդրում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին, որ ինձ ժողովրդի հետ խոսելու հնարավորություն տանՙ մամուլի ասուլիսի միջոցով։ Ես այնպիսի բաներ կասեմ, որ 1991 թ.-ից մինչեւ հիմա ոչ ոք չի ասել։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ