RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 352, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հայկական եկեղեցին դարձել է մշակույթի տուն, հյուրանոց ու «ազգայնականների գրասենյակ»

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը թաղամասում (նախկինումՙ Հոշնուդիյե հայկական թաղամաս) գտնվողՙ 19-րդ դարում կառուցված եւ Թուրքիայում գտնվող մյուս հայկական եկեղեցիների «շարքն ընկած» Սուրբ Երրորդություն հայկական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը: Այս մասին հայտնում թուրքագիտական մասնագիտացված Ermenihaber.am-ը:

1945թ. եկեղեցու շենքը Էսքիշեհիրի հիմնադրամների կողմից վաճառվել եւ վերածվել է ժամանակակից կինոթատրոնի: Ավելի ուշՙ 1974թ. սկսած, այդտեղ նույնիսկ էրոտիկ ֆիլմեր են ցուցադրվել, պիղծ մի քայլ, որը թուրքերն իրագործել են հայկական բազմաթիվ եկեղեցիներում:

«Ձեւափոխված շենքի առաջին հարկում գործում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալի (Աթաթյուրք) մոր անունը կրող մշակույթի տունը (Zubeyde Han m Kultur Merkezi): Իսկ երկրորդ հարկումՙ Թուրքիայում «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թեւը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) Էսքիշեհրի նահանգային կառույցի գրասենյակն է»,- գրում է նշված աղբյուրը:

Շենքի արտաքին պատերին փակցված են կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի լուսանկարով պաստառը, կուսակցության լոգոն եւ Թուրքիայի դրոշը: Վերջերս էլ շենքի պատին փակցրել են նաեւ Ադրբեջանի դրոշը, ինչը կարող է պայմանավորված լինել արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողություններով: Այս միջադեպի կապացությամբ Twitter-ում գրառում է արել եւ դրան կից լուսանկար է հրապարակել պոլսահայ Օզան Դեւրիմյանը :

Այս կապակցությամբ նա հեգնանքով գրել է. «Հերիք չէ, որ հայկական եկեղեցին իրենցով են արել, հիմա էլ անշուշտ պետք է Ադրբեջանի դրոշը տնկեին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ