RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 369, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Գ.Գ.

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ սույն թվականի մարտի 2-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն Անկարայում հյուրընկալել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովին: Մամուլի այդ ժամանակվա հաղորդագրությունների համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել էին երկկողմ մշակութային մի շարք ծրագրեր, բայց բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ հանդիպման մեխը եղել է թուրք-ադրբեջանական ֆիլմի ստեղծումը, որը պատմելու է Արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմի տարած հաղթանակի մասին:

Ավելինՙ խոսքը ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ֆիլմերի եւ նույնիսկ սերիալների մասին է, որոնք բոլորը պատմելու են պատերազմի մասին: Այս նախաձեռնության հեղինակն Էրդողանն է, որն արդեն ստորագրել է այդ հրամանագիրը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հրահանգել էր «պատշաճ գրքեր» հրատարակել «թյուրքական մեծ հաղթանակի» մասին:

Ըստ որոշ աղբյուրների պնդմանՙ այս պահին «պատերազմի փառաբանում-լուսաբանման» վրա են աշխատում բազմաթիվ հետազոտողներ, այդ թվումՙ պալատական գրողներ: Վերջիններիս անելիքը արձակ եւ չափածո գործեր գրելն է:

Ըստ Քերիմովի եւ Ալթունիՙ այս նախաձեռնությունը լինելու է «երկու եղբայրների սերտ բարեկամության ամրապնդողը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ