RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 393, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՌՈՔԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ա. Բ.

Արցախի երկրորդ պատերազմը սկսվելուց հետո «Սիսթեմ օֆ ը դաուն» ռոք խումբն սկսեց իր նախագծերն օգտագործել խնդրի մասին իրազեկությունը բարձրացնելու համար: Խմբի կիթառահար եւ երկրորդ երգիչ Տարոն Մալաքյանը գրեց «Պաշտպանի՛ր երկիրը» սինգլը, որը բարձրաձայնում է պատերազմի եւ մշակութային արժեքների ոչնչացման մասին եւ հասարակությանը հորդորում ձեռք մեկնել Արցախում եւ Հայաստանում հակամարտություններից տուժածներին:

Անցած մարտին ռումինական «Բե-տոն» խումբը (գործում է 2000 թվականից) թողարկել է այդ երգի իրենց քավեր-տարբերակը: Ըստ խմբի անդամ Ֆլավիու-Օվիդիու Ստուհուլետի ՙ իրենք երգի ստեղծմանը մասնակից են դարձրել Արադում բնակվող հայազգի երաժիշտ Վարդան Կարապետյանին : Վերջինս ծնունդով Լիբանանից է: Հարվածային գործիքներ է կատարել «Գրիմգոդ» համույթում, համագործակցել «Նեգուրը բունգետ» բլաք-մեթալ խմբի հետ: Հայկական երաժշտության նմուշներ է ձայնագրել ռումինացի ճանաչված ջազ երաժիշտ, գործիքավորող Պետրե Իոնուլեսկուի հետ: Ռումինական կայքէջերից մեկին տված հարցազրույցում Կարապետյանը մասնավորապես ասել է. «Հայերը սփռված են աշխարհով մեկ. մենք, հավանաբար, մեր գեների մեջ բուռն ցանկություն ունենք` տեսնելու նոր վայրեր ու հաստատվելու այնտեղ: Օրինակ, ընտանիքս Լիբանանում է, մյուս հարազատները բնակություն են հաստատել Սկանդինավիայում, ես երկար տարիներ ապրում եմ Ռումինիայում: Բայց ոչ մի հայ երբեք չի մոռանա իր անցյալն ու ծագման երկիրը, որը մեծապես տուժել է, հատկապես ոչ վաղ անցյալում: 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությանը հաջորդեց տասնամյակների հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Ես դա հասկացա այն վերքի օրինակով, որը երբեք չբուժվեց եւ մի քանի ամիս առաջ նորից սկսեց արյունահոսել: Այստեղՙ Ռումինիայում, ես որոշեցի բերել իմ խորհրդանշական ներդրումը եւ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի հայ երբեք չի մոռացել իր երկիրն ու ծագումը: Եվ որ հայերը երբեք չեն հրաժարվի վերադառնալու տունՙ մի փոքր եւ գեղեցիկ երկիր, աշխարհի ամենագեղեցիկ երկիրը, որը, սակայն, երբեք չի կարողացել խաղաղություն ունենալ իր թշնամիների պատճառով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ