RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 417, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆՆԵՐ` ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ

Գ. Գ.

Տարիներ շարունակ ժամանակակից Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար քաղաքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում շարունակաբար տեղադրվում են հայտնի թուրք գործիչների արձաններ:

Այս պահին եկեղեցու բակի կենտրոնական հատվածում տեղադրված են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը, հարակից տարածքներումՙ Քյազիմ Կարաբեքիր փաշայի, հայտնի գրող Յաշար Քեմալի եւ հայտնի զվարճախոս Խոջա Նասրեդդինի արձանները: Սիվրիհիսարը հիմնադրել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս 1-ինը, կոչելով այն Հուստինիանուպոլիս, որը Մեծն Կոմիտասի ծննդավար Քյոթահիայից գտնվում է մոտ 100 կմ հեռավորության վրա:

14-րդ դարի սկզբին քաղաքում ապրում էր մոտ չորս հազար հայ աչքի ընկնելով հատկապես մշակութային գործունեությամբ: 1881թ. հայկական թաղերի աղետալի հրդեհից 9 տարի առաջ, կառուցվում է Սուրբ Երրորդություն եկեղեցին, որի բակում էլ այսօր կանգնեցված են հարյուրավոր թուրքերի արձաններ: 1883թ. այդ վայրում կառուցվում է Ներսիսյան դպրոցն ու քաղաքի նշանավոր բաղնիքը:

1911 թվականին Սիվրիհիսարում հրատարակվել է «Անահիտ» խմորատիպ շաբաթաթերթը, հիմնվել բարեգործական միության մասշնաճյուղ, կազմակերպվել թատերական խումբ: 1914 թվականին Սիվրիհիսարում ապրող մոտ 850 տուն հայերը զբաղվում էին հիմնականում այգեգործությամբ, արհեստներով, վաճառականությամբ: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ:

Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: 1918 թվականին Սիվրիհիսար վերադարձած 200-250 հայ ընտանիքները թուրքական կառավարության նոր հալածանքների հետեւանքով ստիպված հեռացել են, եւ հայկական գաղութը 1920 թվականին վերջնականապես քայքայվել է: Հունաստանում, Բուլղարիայում եւ այլուր ապաստանած սիվրիհիսարցիներից շատերը հետագայում ներգաղթել են Սովետական Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ