RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Տեղադրվել է` 2021-04-16 23:38:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 4338, Տպվել է` 133, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՇՈ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ինչպես գրել ենք բազմիցս, Թուրքիան պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել իր տիրապետության տակ գտնվող հայկական մշակույթը: 100 տարվա ընթացքում այդ պետությունը կարողացավ համարյա իսպառ ոչնչացնել իր բռնագրավման տակ գտնվող տարածքներում իր բռնագրավման տակ գտնվող տարածքներում գտնվող հայկական մշակույթը, այդ «գործընթացի» ժամանակ անմասն չմնացին նույնիսկ հայկական թաղամասերը: Այդպիսիներից է, օրինակ, Մուշ քաղաքի Քալե թաղամասը: Այդ թաղամասի բոլոր հին հայկական տները քանդվել են «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOK ) քաղաքաշինական ծրագրի «անվան տակ»: Այս մասին որոշակի տեղեկություններ է հաղորդում նաեւ Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական gazetekarinca.com.tr-ին:

«Մուշի քաղաքապետարանի եւ հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռեւս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից: Այդ ժամանակվա Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեն , որպեսզի արդարացներ ընդունված որոշումը ասել էր. «Քարաշեն եւ հողաշեն տներ են, գրանցելու ի՞նչ կա»,- գրում է կայքը:

Թաղամասի բնակիչներից մեկը` Էրջան Չեթեն , որ Քալե թաղամասում է ծնվել եւ մեծացել, չի հանդուրժում տեղի ունեցածը թույլ չի տալիս ապամոնտաժեն 156 տարվա պատմություն ունեցող իր տունը: Վերջերս նա քրդական

«Mezopotamya Ajans » լրատվականին հարցազրույց էր տվել եւ անդրադարձել էր խնդրին ու նշել, որ ինքն ընդդիմանում է ապամոնտաժմանը, քանի որ լավ է հասկանում բնակարանի պատմական արժեքը. «Ոչ ոք չընդդիմացավ TOK -ին: Մեզ ասացինՙ վերցրեք ձեր հագուստը եւ դուրս եկեք: Սակայն մենք չընդունեցինք», ընդգծել է նա:

Նա պատմել է նաեւ, որ տունը քանդումից փրկելու համար միայնակ է ջանքեր գործադրել եւ ոչ ոք իրեն ականջալուր չի եղել: Նա նաեւ նշել է, որ որոշ ժամանակ անց կարողացել է տունը որպես պատմական կառույց գրանցել տալ: Նրա խոսքովՙ գրանցումից հետո հիշյալ վարչությունը փորձ է արել կրկին քանդել տունը:

Բնակիչը պատմել է, որ ժամանակին նաեւ իր նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել տունն ազատելու համար:

«Այժմ չեմ աշխատում, քանի որ ցանկանում եմ տեր կանգնել այս պատմությանը: Տանը հերթապահում եմ»,- ասել է Չեթեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ