Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊՀ, ԹԵ՞ ՌԵԿՏՈՐ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԱԹԵՎԻԿ ՍՈՂՈՅԱՆ, ԵՊՀ գիտական խորհդրդի նախկին անդամ (2018-2020 թթ), ԵՊՀ շրջանավարտ

Այն, ինչ այսօր կատարվում է Երեւանի պետական համալսարանում, համահունչ է այն ամենին, ինչ կատարվում է ԵՊՀ-ից դուրս ամբողջ երկրում կառավարելի քաոս, որը կործանում է պետականության հիմքում դրված յուրաքանչյուր ինստիտուտ եւ արժեք:

Պատերազմի աղետալի արդյունքների լույսի ներքո դժվար է ուշադրություն հրավիրել այլ թեմաների վրա, որոնք թեեւ իրապես էական են, սակայն ամբողջի մեջ ստորադասվում են համազգային ողբերգությանը: Այդուհանդերձ, որպես համալսարանական չեմ կարող անտարբեր լինել ԵՊՀ-ի դեմ ուղղված հերթական արշավանքի հանդեպ: Համալսարանին հայտարարված պատերազմը սկսվեց դեռ «մինչհեղեափոխական» ժամանակներում եւ դժբախտաբար շարունակվում է առ այսօր:

2018 թվականի մարտ ամսին բուհական ինքնավարության խնդիրները քննարկելու պատրվակով (իսկ իրականումՙ հեղափոխական տրամադրություններ բորբոքելու մտադրությամբ) ԵՊՀ էին ժամանել ապագա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարը եւ ներկա քաղաքական ասպարեզի այլ գործիչներ, որոնք ամբիոնից իբր մտահոգված կերպով հայտարարում էին, թե բուհերի վերաբերյալ օրենսդրությունը եւ մշակվող նախագծերը աղետալի են, քանի որ ուսումնական հաստատություններին կախվածության մեջ են դնում օրվա իշխանություններից: Ապագա իշխանության թիմակիցները այն համոզմունքն էին արտահայտում, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել կառավարության մասնակցությունը համալսարանների կառավարմանը, որպեսզի վերջիններս որեւէ քաղաքական ղեկավարի «դուքյանը» չդառնան (մեջբերումը, ցավոք, բառացի է):

Մինչդեռ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո առաջին սլաքները ուղղվեցին հենց համալսարանների եւ մասնավորապես ԵՊՀ-ի դեմ: Շատերը կհիշեն ԵՊՀ ղեկավարության փոփոխությանն ուղղված համառ գերծունեությունը սկզբիցՙ 2018 թվականի հոկտեմբերին Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ում հայտնաբերվել են ավելի քանի յոթ հարյուր միլիոն դրամի չարաշահման դեպքեր, իսկ ամիսներ անցՙ շատ ավելի քիչ ծավալների (շուրջ 400 միլիոն դրամի) չարաշահումների վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին հաղորդում տարածեց ոստիկանությունը: Արդյուքնում 2019 թվականի մայիսին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց, սակայն անցնող երեք տարվա ընթացքում այդպես էլ ԵՊՀ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործը դատարան չհասավ:

Այդուհանդերձ, թվում էր, թե նախկին ռեկտորի հեռացմամբ առաջադրված խնդիրը լուծված է, սակայն այդպիսով համալսարանի ղեկավարման շուրջ կրքերը չհանդարտվեցին, քանի որ առջեւում նոր ռեկտորի ընտրության հարցն է: Գործող օրենքը ռեկտորի թեկնածուի առաջադրման համար պահանջում է բավական բարձր չափորոշինչներ, որոնց բավարարող անձանց շրջանում իշխանությունը, փաստորեն, հավատարիմ կադրեր չունի: Մյուս կողմիցՙ ռեկտոր պետք է ընտրվի հոգաբաձուների խորհրդի կողմից, որոնց ընդամենը 50%-ն է ներկայացված կառավարության կողմից, ուստի առկա է նաեւ խորհրդում ձայների մեծամասնություն ապահովելու հարցը:

Խնդիրը լուծելու համար կրթության ոլորտի քաղաքականություն մշակող պատասխանատուները կրկին դիմել են օրենքները սեփական քմահաճույքին հարմարեցնելու փորձված մեթոդին: Այն նույն մարդիկ, որ նախկինում բարձրաձայնում էին բուհական ինքնավորությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին, ընդունել են մի օրենք, որով ոչ միայն չեն նվազեցրել հանրային բուհերի կառավարման խորհուրդներում կառավարության կողմից ներկայացվող մասնակիցների քանակը, այլեւ սահմանել են, որ համալսարանի ռեկտորը այլեւս ոչ թե ընտրվելու է համալսարանականների կողմից, այլ ըստ էության նշանակվելու է լիազոր մարմնիՙ ԿԳՄՍ նախարարի կողմից: Ավելինՙ նոր օրենքով էապես մեղմացվել են ռեկտորին ներկայացվող չափորոշիչ պահանջները:

Նոր օրենքի այս «կարգավորումները» ուժի մեջ են մտնելու 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, ուստի կառավարության խնդիրն է ձգձգել ԵՊՀ ռեկտորի ընտրությունը մինչեւ այդ ժամկետը: Այդ նպատակով այս օրերին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 15-ը ներկայացրել են հրաժարականի դիմում, որպեսզի տապալեն հոգաբարձուների խորհրդի հետագա գործունեությունը, ավելի կոնկրետՙ կանխեն խորհրդի կողմից նոր ռեկտորի ընտրությունը: Եթե հոգաբարձուների խորհրդի կազմը լքի եւս մեկ անդամ, ինչին ակնհայտորեն ձգտում է կառավարությունը, ապա խորհրդում այլեւս անհնար կլինի ապահովել քվորում, եւ ռեկտոր ունենալու տեսլականը կրկին կմնա անորոշ:

Իրողություններն ու իրադարձությունները համալսարանականների համար ցավալի են երեւույթների դիտարկման մակարդակում եւ ոչ երբեք անձանց: Բազում խնդիրներ եւ ծրագրեր մնացել են օդում կախվածՙ ընտրված ռեկտորի բացակայության պատճառով: Երեւանի պետական համալսարանը, որ պետք է այս դժվարին ժամանակներում դառնար երկրի շարժիչ ուժերից մեկը, արդեն երեք տարի չունի զարգացման ռազմավարություն եւ ապագային միտված որեւէ ծրագիր, որը ոչ միայն չի արթնացնում ազգային վերածննդի հույսը, այլեւ խաթարում է համալսարանիՙ առանց այն էլ խարխուլ կրթական եւ գիտական մթնոլորտը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զելենսկին հորդորել է ուկրաինացիներին՝ հանգստանալ կորոնավիրուսից տառապող Թուրքիայում՝ ի պատասխան Էրդողանի աջակցության

Հաջորդ գրառումը

ԲԱՂԱՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ…

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՂԱՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման. Սուրեն Սարգսյան

04/10/2025

Հայաստանի իշխանությունների կողմից ռազմական բյուջեի կրճատումը, հատկապես Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին, մեղմ ասած մտահոգիչ է: Ակնհայտ է, որ սա...

ԿարդալDetails

ԵԽ պատգամավորը հայ գերիների հարցով հրատապ հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով

04/10/2025

Այս դատավճիռը մարտահրավեր է․ «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ․ Վազգեն Մանուկյան

04/10/2025

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025

Միքայել արքեպիսկոպոսի դատավճիռը հայ հայրենասերների դեմ ուղղված ևս մեկ հալածանք է. Տոմաշ Լեխ Բուչեկ

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական