RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Տեղադրվել է` 2021-04-16 23:38:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1243, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՂԱՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ...

ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիՙ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել .

«Հարգելի համագյուղացիներ, տեղեկացնում ենք, որ ս/թ ապրիլի հինգից գյուղի հարակից համայնքային ենթակայության, եւ ոչ միայն խոտհարքները դրվում են պահպանության տակ, ուստի խնդրում ենք անասուներին հեռու պահել վերը նշված վայրերից»:

Անձամբ խոսեցի համայնքապետի հետ:

«Նախ նշեմ, որ հայտարարությունս սահմանազաման մասին չի: Ուղղակի խոտհարք ենք անում, որ գյուղացիները հուլիսին հունձ կազմակերպեն անասունների ձմեռվա կերի համար»,- ասաց նա:

Իմ այն հարցին, թե արդյո՞ք խոտհարքներում անասուններին արածեցնելու վտանգ կա, նա պատասխանեց.

«1990 թվականից մեզ համար սովորական բան է դարձել սահման կամ վտանգավորություն եւ այլն, եւ այլն: Կներեք իհարկե, բայց խուճապը ավելի շատ թերթներ են տարածում եւ երեւաններում համակարգչի դիմացը նստած հոդվածներ գրող լրագրողները, մեղմ ասած, հաճելի չի»,- ասաց Նարեկ Սահակյանը

Հարցին, թե՞ վերջին ամիսներին Բաղանիս գյուղում սահմանային որեւէ անկարգություն կամ միջադեպեր գրանցվե՞լ են:

Համայնքապետը պատասխանեց կտրուկՙ ո՛չ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ