RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021



Տեղադրվել է` 2021-04-16 23:38:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1114, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԳԵՐԵԶՄԱՆԸ. ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ»

Ա. Բ.

Մարտի 24-ին գերմանական «Արտե» հեռատեսիլը ցուցադրել է «Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը. հավերժական հակասություն» վավերագրական կինոնկարը: Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի եկեղեցին քրիստոնեության ամենասուրբ վայրերից է: Ֆիլմը հանդիսատեսին տանում է տաճարի ետնաբեմերն ու դեպի այն մարդիկ, որոնք ապրում են այնտեղ եւ ում համար Աստծո տունը դարձել է իրենց տունը: Այստեղ ապրում եւ աղոթում են վեց քրիստոնեական դավանանքի ներկայացուցիչներՙ հույն ուղղափառներ, կաթոլիկներ, հայեր, ղպտիներ, սիրիացի ուղղափառներ եւ եթովպացիներ: Նրանց համակեցությունը ենթակա է հաստատուն կանոններիՙ աղոթքի տարբեր ժամերի եւ եկեղեցու տարածքի բաժանման վերաբերյալ: Մ. թ. 335 թ. սրբացված տաճարի հիմնական զորության հանձնառությունը երկու մահմեդական ընտանիքների մենաշնորհն է: Մեկը պահպանում է հին բանալին, մյուսը բացում է դարպասը: Սուրբ Գերեզմանի եկեղեցում միշտ կան հակասություններ տարբեր կրոնական համայնքների միջեւ: Խոսքը յուրաքանչյուր քառակուսի մետրի մասին է, որի շուրջ քահանաներն ու վանականները երբեմն նույնիսկ բուռն վեճեր ու բախումներ են ունենում: Վավերագրության գլխավոր հերոսներից մեկը հայ քահանա հայր Սամուելն է: Նա եկեղեցին նկարագրում է որպես իր տունը, որը պետք է «պաշտպանի» հարեւան հույն ուղղափառ համայնքից: Ֆիլմի մյուս հերոսները ղպտի քահանա Անտոնիոսը եւ եթովպացի հայր Սիոնն են: Վեճերն անպակաս են, հատկապես ղպտիների եւ եթովպացիների միջեւ: Նկարահանումների ընթացքում իսրայելական ոստիկանությունը եւ ռեժիսոր Անատ Թելն ու նրա թիմը, ստանձնել են քրիստոնյաների եւ մահմեդականների անվտանգության ու Իսրայելի պետության միջեւ փխրուն ստատուս քվոյի պահպանման պատասխանատվությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 16-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ