RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021



Տեղադրվել է` 2021-04-23 17:41:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1086, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

Գ. Գ.

Թուրքիայի նախագահ Էրդողանի հրահանգմամբՙ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով է անցկացվել: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ըՙ հղում անելով Hurriyet-ին:

Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության, գիտաժողովն անցկացվել է 3 տարբեր պանելային քննարկումներով: Դրանք ունեցել են իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը:

Առաջինըՙ «1915-ի իրադարձություններն ու հայկական հարցը պատմական գործընթացում». անցկացվել է Թուրքիայի պալատների ու բորսաների միության Տնտեսագիտական ու տեխնիկական համալսարանի ռեկտոր Յուսուֆ Սարընայի ղեկավարությամբ: Այս պանելի հիմնական բանախոսներից էր նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սեյիթ Սերթչելիքը, որ հայտնի է ցեղասպանությունը ժխտող մի շարք կոնֆերանսների կազմակերպմամբ :

Երկրորդըՙ «1915-ի դեպքերը միջազգային իրավունքի տեսանկյունից». մասնակցել են ԱՄՆ-ում հայերի կողմից բացված դատավարությունների ժամանակ թուրքական կողմի համար պաշտպան փաստաբանի ծառայություններ մատուցած Դեյվիդ Սոլցմանը եւ այլ իրավաբաններ:

Երրորդՙ «1915-ի դեպքերի անդրադարձը մեր օրերի վրա եւ ապագայի հեռանկարները». մասնակցել են թուրք-ամերիկյան կազմակերպությունների նախկին նախագահ Էրգյուն Քըրլըքովալըն, Հարավարեւելյան Եվրոպայի ու Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի (Գերմանիա) տնօրեն Քրիստիան Յոհաննես Հենրիխը եւ այլք:

Գիտաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից ու Իռլանդիայից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ