RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021



Տեղադրվել է` 2021-04-23 17:41:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1075, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԱՎԹՎԱԾ ՄԱՍՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ ԵՆ ՂՈՒՐԱՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Գ. Գ.

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբՙ դադարեցվել եւ արգելվել են Ղուրանի դասընթացներըՙ աշխարհիկ սկզբունքների հակասման հիմնավորմամբ: Որոշումը Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ու հասարակական լայն շերտերը սրերով են դիմավորելՙ կոշտ քննադատության արժանացնելով օրենքի հեղինակներին: Առավել ծայրահեղ տրամադրություններ են ստեղծվել մուսուլմանական մոլեռանդ շրջանակների մոտ:

Օրինակՙ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում գրել է, որ դատարանի վճիռը «գաղափարական եւ դոգմատիկ մտքի արդյունք է», ինչպես նաեւ «վտանգավոր խաղ Կիպրոսի թուրքերի հանդեպ».

«Աշխարհիկությունը նման մակերեսային եւ սխալ ձեւով մեկնաբանելը հիմնարար իրավունքներն ու ազատությունները վերացնելուն ուղղված քայլ է: Լայիցիզմը երաշխավորում է դավանանքի ազատությունը եւ այն չեն կարող օգտագործվել որպես կրոնական կրթությունն արգելող գործիք»,-ընդգծել է պաշտոնյանՙ միաժամանակ պնդելով, որ «այդ սխալ որոշումը սպառնում է Կիպրոսի թուրքերի գոյությանն ու միասնությանը» եւ հավելել, որ այն անընդունելի է իրենց համար: Նա համոզմունք է հայտնել, որ որոշման ժամկետը պատահական չէ ընտրված եւ լուրջ կասկածներ է հարուցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ