RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2021-04-23 17:41:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 338, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԻԼՅԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ (1938-2021)

Ա. Բ.

Փարիզում մահացել է ռուսագիր լրագրող, գրականագետ Լիլյանա Մկրտչյանը, որն առավելապես ճանաչված էր որպես Ֆրանսիայի լավագույն ռուսալեզու ուղեվարներից մեկը:

Համալսարանական կրթությունն ստանալով Մոսկվայումՙ Մկրտչյանն աշխատել է «Էնցիկլոպեդիա» հրատարակչության գրականության եւ լեզվի բաժնում որպես գիտական խմբագիր, վարել Ֆրանսիայի եւ Իտալիայի գրականության բաժինները, գրել բազմաթիվ հոդվածներ ռուսական «Գրական հանրագիտարանի» եւ «Հանրագիտարանային բառարանի» համար: 1989-ին Փարիզում պաշտպանել է ատենախոսություն «1920-1939 թթ. ռուս գրականությունը. առաջին ռուսական տարագրության գրականությունը» թեմայով: Փարիզում շարունակել է գրական գործունեությունը «Ռոբեր» հանրագիտարանում, որի էջերում հեղինակել է 244 հոդված ռուս գրականության եւ արվեստի մասին: Եղել է Մոսկվայի լրագրողների եւ Լրագրողների եվրոպական միությունների անդամ: 1999-ին ավարտելով Փարիզի Զբոսաշրջության դպրոցըՙ աշխատել է որպես ուղեվար:

Լիլյանա Մկրտչյանը ողջ կյանքում ուսումնասիրել է Ֆրանսիայի պատմությոնն ու մշակույթը, հավաքել երկրի յուրաքանչյուր շրջանի ավանդույթների եւ տեղական առանձնահատկությունների մասին հետաքրքրաշարժ նյութեր, կատարել հեղինակային ուղեւորություններՙ հաղորդելով իր գիտելիքներն ու սերը տվյալ շրջանների հանդեպ:

Լիլյանա Մկրտչյանի հետ վերջին հրաժեշտը կայացավ ապրիլի 16-ին, Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ