RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1207, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ԱՅԺՄ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՆ ՄՈԼԵՐԸ

ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ, Ուսանող

Նոր Նորք վարչական շրջանում գտնվող փոքրիկ շուկայում տեւական ժամակ առեւտուրը կանգնած է: Թվով փոքր մի քանի առեւտրականներ կան այնտեղ, որոնք մտադիր են իրենց պահեստավորած ապրանքը վաճառելՙ անգամ մեծ զեղչերով, սակայն, ցավոք, գնորդ չկա:

Առեւտրականներից կան նաեւ մարդիկ, որոնք ապառիկով են կոշիկ վաճառում:

«Չորս հարյուր հազարի ապառիկ ունեմ տված, բայց մարդիկ կան, որ հեռախոսները անջատելՙ զանգերին չեն պատասխանում, բայց տան հասցեները կարողանում եմ ճշտել ու գնում եմ տները... Ես լավություն եմ արել, բայց տարել ու տարիներով պարտքը չեն տալիս:

Սկզբում ապրանքը տանում են ու պարտքը ժամանակին տալիս: Էդպես վստահություն են ձեռք բերում, բայց հետո էս վիճակն ա տացվում»,- ասում է վաճառողներից Անահիտը :

«Վերջին անգամ անցած շաբաթ եմ կոշիկ վաճառել, հազար հինգ հարյուր դրամով:

Ժողովուրդը ուղղակի գալիս գինն է հարցնում. առնողներ համարյա թե չկան,- ասում է առեւտրականներից Ալբերտը :

Վաճառողներն ասում են, որ հիմնականում չինական ապրանք է դրված իրենց մոտՙ շուկայում, բայց ինչ ապրանք էլ լինի միեւնույն էՙ հույս չունեն, որ կվաճառվի:

Չնայած նրան, որ Նոր Նորքի այդ փոքրիկ շուկայի վաճառողների կարծիքով իրենց ապրանքը չվաճառվելու հիմնական պատճառը երկրից արտագաղթն է կամ էլ գումար չունեն շոր գնելու համար, սակայն եթե փոքրիկ շուկաների առեւտուրը համեմատենք Երեւանում գործող մոլերի հետ, ամբողջովին հակառակ պատկերն է ստացվում...

«Երեւան մոլ», «Մեգամոլ Արմենիա», «Դալմա գարդեն մոլ»... Այս շուկաներում ապրանքների մեծ մասը դրված է բավականին բարձր գներով, սակայն հանրության շրջանում հարցում անցկացնելու արդյունքում պարզ դարձավ, որ ժողովրդի մեծամանությունը նախընտրում է հագուստ կամ կոշիկ գնել մոլերից, պնդելով, որ այնտեղի ապրանքները բրենդ են եւ շատ ոճային, հավելելով, որ լավ է մի քիչ շատ գումար ծախսես, բայց գեղեցիկ հագնվես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ