RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 369, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԵՐՔԻՆ ՏՈՒՐԻԶՄԸՙ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, Ուսանող

Հայաստանում զբոսաշրջության ոլորտում փոքրիկ հույսեր կան, որ ոլորտն այս տարի «շունչ է քաշելու» ու շարունակի իր աշխատանքը:

Մեկ տարվա դադարից հետո զբոսաշրջությունը փորձում է քայլեր անել ներքին տուրիզմի միջոցով: Այս առումով վիճակը համեմատաբար բարվոք է եղել նաեւ 2020 թ-ին, երբ ճանապարհների փակ լինելու պատճառով մարդիկ արտագնա հանգիստը փոխարինում էինՙ Հայաստանի տարածքում ճամփորդելով:

«Զբոսաշրջության վերականգնումն սկսվեց ներքին տուրիզմով, այս տարի այն անհամեմատ ակտիվ է: Անցած տարվա ընթացքում ունեցանք անկում, բայց հուսով ենք այս տարի կվերականգնենք ակտիվությունն ու կշարունակենք մեր աշխատանքը»,- ասում է տուրիստական ընկերության աշխատակից Մարիամը :

Մեզ հետ զրույցում նույն աշխատակիցը նշում է, որ ինչպես անցած տարիներին, այս տարի նույնպես տուրիստական ուղղություններից ամենապահանջվածը Գյումրին է:

Շաբաթ-կիրակի օրերին մշակութային քաղաքը լեփ-լեցուն է հյուրերով, քաղաքի կենտրոնում աչքի են ընկնում զբոսաշրջային ավտոբուսները, այցելուները թե՛ հայաստանցիներ են, թե՛ օտարերկրացիներ:

«Այցելուների մեծ մասը դպրոցականներ են եւ ուսանողներ: Նրանց հետ այցելում ենք քաղաքին հարակից մշակութային կոթողներ, ապա շրջայցն ավարտում ենք քաղաքային զբոսաշրջությամբ: Վերջին այցի ընթացքում նկատեցի, որ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող սրաճարաններում ազատ տեղ չկար, իսկ թանգարաններ մտնելու համար սովորականից երկար ենք հերթի սպասել»,-ասում է էքսկուրսավար Նարինեն :

Չնայած փակ սահմաններին ու համավարակով պայմանավորված իրավիճակին, հայաստանցիների մի մասն իրենց հանգիստը փորձում է անցկացնել ծովափնյա երկրներում, ինչպիսիք ենՙ Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Շրի Լանկան, Մալդիվները եւ այլն:

Ավիաընկերություններից մեկի ղեկավար Մարինա Ավետիսյանը նշում է, որ այս տարի Ամանորին Հայաստանից հիմնականում Եգիպտոս եւ Միայցյալ Էմիրություններ են մեկնել եւ այս շրջանում նույնպես հոսք չի դադարում:

«Ամանորից հետո ակտիվությունն ավելի մեծացավ, քանի որ տոմսերի գներն իջան: Հունվարից ավելի մատչելի ու հարմար փաթեթներ հայտվեցին, չվերթները շատացան ու ներկա դրությամբ շաբաթական չորս թռիչք է իրականացվում դեպի Եգիպտոս: Վերջին չորս ամիսներին պահանջարկը շատ մեծ է եղել եւ հիմա էլ ամրագրումներ են անում նաեւ մայիս-հունիս ամիսների համար»,- պատմում է ավիաընկերության ղեկավարն, ապա հավելում, որ Հայաստանից այս շրջանում հանգստի են մեկնում այն մարդիկ, որոնք գումար ու ժամանակ ունեն:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ այս տարի տուրիստական հոսք ենք ունենալու, ինչպես նաեւ կարծիք հայտնեց, թե Հայաստանն այն քիչ երկրներից է, որը հնարավորություն է տալիս ուղղակի տոմս գնել եւ գալ ՀՀ, առանց անցագրային տաղտուկների:

Նա հայտնեց նաեւ, որ Հայաստանում 1 մլն մարդ արտագնա տուրիզմն է նախընտրում եւ պետք է մտածել, թե որն է պատճառը, որ այդքան մարդ նախընտրում է դրսում հանգստանալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ