RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



Տեղադրվել է` 2021-05-07 00:00:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1250, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՃԱՇՈՑ ԳԻՐՔԸ»ՙ ԱՆԳԼԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ

Հ.Ծ.

Հայ եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմը վերջերս անգլերեն հրատարակությամբ լույս է ընծայել հայոց եկեղեցական պատմության կարեւորագույն գրքերից մեկը, որը ծանոթ է «Ճաշոց գիրք» անվանումով: «Ճաշոցը» ճաշի ժամերին մինչեւ երեկոյան ժամերգությունը, եկեղեցում ընթերցվելիք նյութերի արարողական ժողովածու է, Հին ու Նոր կտարակարաններից քաղված տեքստերով, համապատասխան սաղմոսներով եւ շարականներով: Հայկական այս ընթերցարան-տարեգիրքը եզակի է իր տեսակի մեջ եւ օգտագործվել է դարեր շարունակ: Առաջին անգամ գրքի ձեւով հրատարակվել է 1686-ին Վենետիկում:

Ներկա հաստափոր հատորը ամբողջական է եւ արդյունք է արեւելյան (նաեւ արեւմտյան) թեմի երկարամյա հոգեւոր հովիվ, հայր Արշեն Այվազյանի տասնամյա տքնաջան աշխատանքի: Նա գրել է նաեւ գրքի ներածությունը, որտեղ բացատրել է, թե հատուկ թույլտվությամբ ընթերցումները թարգմանել է «New King Tames» անունով ճանաչված տարբերակով:

Հրատարակությունը հնարավոր է եղել իրականացնել Տատուրյան հիմնադրամի նյութական օժանդակության շնորհիվ: Նաեւ Ջորջ եւ Սթիվն Մեքինյան ընտանիքների առատաձեռն նվիրատվության շնորհիվ, որը հնարավորություն է տալու հոգեւորականներին ձեռք բերել մի-մի օրինակ հատորից:

Աշխատանքը ողջունելի է եւ ծառայելու է ոչ միայն հայոց, այլ միջազգային քրիստոնեական պատմության գանձարանի հարստացմանը:

Գրքից օրինակներ կարելի է ձեռք բերել Սբ. Ներսես հայկական (Նյու Յորք) ճեմարանից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ