RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



Տեղադրվել է` 2021-05-07 00:00:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 387, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

1930-1938 թվականներին շահագործման հանձնվեցին Գորիսի, Մեղրու, Իջեւանի, Թալինի, Սիսիանի եւ մի քանի այլ շրջանների էլեկտրակայաններ: Արդյունքում էլեկտրական էներգիա ստացան այդ շրջանների գյուղերն ու կոլտնտեսությունները: 1940թ. էլեկտրական էներգիա ստացան 158 կոլտնտեսություններ: Միայն Սիսիանի շրջանի Շաքիի ՀԷԿ-ի շահագործման արդյունքում էլեկտրականություն ստացան 30 կոլտնտեսություններ:

Կառուցվեցին եւ շահագործման հանձնվեցին Հոկտեմբերյանի, Արտաշատի, Սեւանի, Մարտունու, Արենու, Շամշադինի 300 ԿՎտ հզորությամբ ՀԷԿ-երը: Շամշադինի էլեկտրակայանի շահագործման արդյունքում էներգիա ստացան Ղրղի, Այգեձոր, Չինարի, Չորաթան, Նորաշեն, Վերին Կարմիր Աղբյուր գյուղերը: Այդ տարիներին կառուցվեցին նաեւ Ստեփանավանի շրջանի Կույբիշեւ, Ուռուտ եւ Կաթնաղբյուր գյուղերի ՄիկրոՀԷԿ-երը: Էլեկտրաէներգիա ստացավ 14 գյուղ:Այսպիսով Հանրապետության գյուղերի մոտ 60 տոկոսը ստացավ էլեկտրական էներգիա:

1948թ. ՀԿԿ որոշում կայացրեց «Գյուղի էլեկտրիֆիկացման մասին»: 1948-1950թթ. ընթացքում կառուցվեց 14 ՀԷԿ` էլեկտրական էներգիա ստացան 500 կոլտնտեսություն եւ սովխոզ: Այդ տարիներին 37 կոլտնտեսություններ ունեին մինչեւ 150 ԿՎտ հզորությամբ սեփական ՀԷԿ-եր: 1950թ. Հայաստանում էլեկտրական էներգիա ուներ 660 գյուղ:

Փոքր ՀԷԿ-երի շահագործման համար անհրաժեշտ էր ունենալ շահագործող անձնակազմ: Դրա համար կազմակերպվեցին դասընթացներ: 1940թ. էլեկտրիկի որակավորում ստացավ 350 մարդ: Կադրեր սկսեցին պատրաստել նաեւ ուսումնարաններն եւ գյուղատնտեսության տեխնիկումը: Երեւանի, ՁորաՀԷԿ-ի եւ այլ փորձառու մասնագետներ գնացին աշխատելու գյուղական էլեկտրակայաններ, իրենց փորձը փոխանցելով նոր աշխատակիցներին:

1956թ. որոշում ընդունվեց ՀԷԿ-երը միասնական ցանցին միացնելու համար: Փոքր էլեկտրակայանները մեծերի համեմատ քիչ խնայողական էին` պահանջում էին կապիտալ մեծ ներդրումներ եւ աշխատակազմ: Այդ տարվա վերջին բոլոր կոլտնտեսություններն ու սովխոզները միացվեցին միասնական էներգահամակարգի մեջ: 1964թ. գյուղերում աշխատում էին 1300 էլեկտրաշարժիչներ, որոնց գումարային հզորությունը հասնում էր 7.5 միլիոն ԿՎտ-ի:

Հարկ է նշել, որ Հայաստանում առաջին էլեկտրակայանը շահագործման է հանձնվել 1903թ. Դիլիջան քաղաքում, Աղստեւ գետի ափին, 10 ԿՎտ հզորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ