RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-05-07 00:00:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 407, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՄԱԿ ԺԻՐԱՅՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆՙ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Իմ կրտսեր եղբայր, դու գիտե՞ս, թե մեր նամակագրությունը քանի էջ է կազմում: Թերթում եմ, վերընթերցում եւ պարզվում է, որ ես քեզ ավելի շատ եմ գրել, քան դուՙ ինձ: Նստած խորհում էի, թե ինչո՞ւ է այդպես ու վստահաբար գտա. Ես քեզ ավելի եմ սիրել ու գնահատել, բայց մեկ այլ գաղափար եւս ծնվեցՙ հակասելու մտածումս: Այդ հակասականությունը այն է, որ դու ինձանից շատ ես խոսել, եւ խնդիրը հավասարակշռվեց:

Ուրեմն, եղբայրություն, հավասարություն, նամակագրություն «հեղափոխական» եզրն առկա է, դառնանք բուն նյութին:

80 տարի, որից... տարի մենք իրար ճանաչում ենք: Ինչու եմ թիվը բաց թողել, աշխարհը կհասկանա, քանի որ անգամ մի քանի ամսվա ու օրվա սխալ եթե անեի, չնայացած «Կամարը» չկա, բայց դու սխալ կգտնեիր ու կուղղեիր...

Ա՜յ ժամագործ, ա՜յ քանոն, ա՜յ մեղու, գոնե հիմա «խելքի արի» ու խնայիր քեզ, փառք Աստծո, որ գոնե մեկ «հատիկ» ունես...

Քո ԱՄՆ մեկնելուց հետո տեղեկություններն առնում եմ ընդհանուր ծանոթներից, տվյալներդ չունեմ, առավել եւս, որ չեմ տիրապետում այսօրվա հրաշք կապի միջոցներին: Չէ՞ որ ես էլ «նախկին» եմ...

Բարեկամս, հաճախ եմ պտտում իմ կյանքի ժապավենը եւ դու ամեն տեղ ներկա ես, բայց սա լոկալ փաստ է:

Դու կաս Հայրենիք-Սփյուռք «կամարի» տակ, գիր ու գրականության. որ դուռը ծեծում եմՙ այնտեղ Ժիրայր կա: Կա խոսքի տեր մարդ, ճշմարտախոս մտավորական, բացառիկ հետազոտող, ուսուցիչ ու քննադատ, օրինակելի հայր եւ ոչ պակաս հնչեղՙ Զվարթի ամուսին (Զվարթ, սա կատակ չէ):

Շնորհավորում եմ բարեկամս հոբելյանդ, քեզ ուժ ու եռանդ, մեր սիրելի, մեր ցանկալի, մեր փնտրված, վաստակաշատ ու անդավաճան ընկեր:

Սիրով եւ կարոտով

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ