RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-05-07 00:00:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 402, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԳՐՈՂԻՆ

ԳԱԲՐԻԵԼՅՈՒՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍ, 2021 թ. ապրիլի 21, Վիլնյուս

Հարգարժան

Պրն Ֆելիքս Բախչինյան,

Այս տարի լրանում է Լիտվայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս տարիների ընթացքում մեր երկրների համագործակցությունը խորացել եւ ընդլայնվել է, եւ շատ ոլորտներում ստեղծվել է արդյունավետ եւ սերտ գործընկերություն:

Լիտվան եւ Հայաստանը կապված են դարավոր բարեկամական, համերաշխության եւ հոգեւոր կապերով: Հպարտ եմ, որ Լիտվան առաջին երկիրն էր, որը 1991 թ. ճանաչեց Հայաստանի անկախությունը:

Լիտվայի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերի ամրապնդման, մեր ժողովուրդների միջեւ երկխոսության եւ Լիտվայի գրական-մշակութային կապերի տարածման գործում ձեր ներդրումը անգնահատելի է: Մենք հպարտ ենք եւ ուրախ, որ ձեր անխոնջ աշխատանքը հայ ընթերցողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ լիտվացի ամենահայտնի գրական դասականների` Կ. Դոնելայտիսի, Մայրոնիսի, Ա. Բարանաուսկասի, Յ. Բիլյունասի եւ մյուս մեծերի ստեղծագործություններին:

Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի եւ Հայաստանի միջեւ մշակութային ու կրթական կապերը սերտացնելու գործում ձեր մեծ ավանդի համար, եւ մաղթում ձեզ անսպառ եռանդ, առողջություն եւ ուժ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ