RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1339, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԽՐԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ»

ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից շատ համալսարանականներ իրենց կատարածի մասին ավելորդ խոսքեր չեն սիրում շռայլել: 2018-2020թթ ՊԲ Մեխակավանի հոսպիտալում որպես վերակենդանացաման բաժանմունքի պետ Կարեն Մանուկյանը նրանց թվում է:

«Ամենամեծ դժվարությունն այն էր, որ ստիպված էիր մասնագիտական եւ մարդկային սխրանքի սահմանագծում լինել: Հաճախ վիրահատություններիՙ կյանք փրկող վիրահատությունների ընթացքում արկեր էին թափվում գլխիդ, իսկ մենք շարունակում էինք մեր թիմային գործը: Մենք կատարեցինք առավելագույնը, եւ ես շնորհակալ եմ անչափ իմ բոլոր գործընկերներին: Մենք արել ենք առավելագույնը զինվորների համար»,-ասում է բժիշկը:

Բժշկի խոսքով պատերազմից առաջ էլ ԵՊԲՀ շրջանավարտըՙ որպես զինվորական ծառայություն անցնող բժիշկ մշտապես նախապատրաստվել է հնարավոր վատագույն սցենարին: «Իմ ծառայության երկու տարվա ընթացքում միշտ մտածել եմ պատերազմի հավանականության մասին, ու միշտ ինքս ինձ հռետորական հարց եմ տվել, թե ինչ պետք է անեմ, ինչպիսի գիտելիք պիտի ունենամ, եւ դա ինձ փրկել է, ոչ միայն ինձ, նաեւ վիրավորներին:

Անեսթեզիայի գրքերից մեկում գրված է` անզգայացման սխալները 90% դեպքերում լինում են վատ պատրաստվելուց, դա ինձ համար կյանքի հավատամք է դարձել, միշտ պատրաստվել որեւէ սցենարի, որ կարողանաս լուծում գտնել այն բարդ հարցերի համար, որոնց արժեքը շատ թանկ է: Միշտ պատրաստվելով հոռեգույնինՙ պատերազմի մեկնարկից հետո բոլորս մեր թիմում հստակ գիտեինք, թե ինչ պետք է անենք»,- մանրամասնում է Կարեն Մանուկյանը ընգգծելով, որ ինքդ քեզ վրա աշխատելը հաջողելու ամենաարդյունավետ տարբերակն է, որին չկա այլընտրանք:

Երիտասարդ մասնագետը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանացում է անցել կլինիկական օրդինատուրանՙ անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ, այնուհետեւ օրդինատուրան ավարտելուց հետո երեք տարի աշխատել է հիվանդանոցային համալիրումՙ որպես ռեանիմատոլոգ: Այժմ բժիշկը աշխատում է«Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի Սրտային վիրաբուժության վերակենդանացման բաժանմունքում: Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտացումն ընտրել է հինգերորդ կուրսում: Նրա գնահատմամբՙ լավ բժիշկ դառնալու համար պետք է շատ կարդալ, անընդհատ աշխատել ինքդ քեզ վրա, ու երբեւիցե «ալարկոտության» համար արդարացումներ չփնտրել, այլ միայն քեզանից պահանջե՛լ ու հավատա՛լ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ