RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1634, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՄԱ ԷԼ ԹԻՐԱԽՈՒՄ ՄԻՊ-Ն Է՞

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ինչպես պատերազմական օրերին,այնպես էլ դրանից առաջ եւ հետո աչքի է ընկնում իր ակտիվ եւ օբյեկտիվ գործունեությամբ: Սակայն վերջին շրջանում ներկայիս իշխանությունները կամ նրանց որոշ պաշտոնյաներ ու գործիչներ «ընկել են» անկախ կառույցի ղեկավարի հետեւից: Ուշագրավ է, որ նույն Թաթոյանը, որը բավականին լավ պատրաստված է եւ մշտապես գտնվում է իր տեղում, 2018 թվականիՙ այսպես կոչված հեղափոխության օրերին աշխատել է նույնպես օբյեկտիվ, առանց որեւէ կաշկանդվածության, եւ սխալ է ասելը, թե նրան գործելու մեջ ազատություն է շնորհել «հեղափոխությունը»: Թաթոյանը մեծ հարգանք է վայելում նաեւ օտարերկրյա իր գործընկերների եւ միջազգային կառույցների կողմից:

Սակայն այս ամենը չի խանգարում այսօրվա իշխանություններին սպասարկող մի շարք օղակներինՙ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ թիրախավորումներ իրականացնել: Այս ամենի ապացույցն է օրերս` Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Արման Թաթոյանի հետ:Հարցազրույցին նախորդել էին Ազգային ժողովի ամբիոնից Թաթոյանի` Հանրային հեռուստաընկերության աշխատանքի վերաբերյալ արած քննադատությունները: Մարդու իրավունքների պաշտպանը դժգոհեց նրանից, որ Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում իր ծավալած գործունեությունը եւ չի անդրադառնում իր կողմից կատարված աշխատանքային կարեւոր գործողություններին: Սա էլ պատճառ հանդիսացավ, որ Պետրոս Ղազարյանն իր հաղոդրման շրջանակներում փորձի «հաշվեհարդար» տեսնել ՄԻՊ-ի նկատմամբ: Զրուցավարը ակնհայտ ագրեսիվ վարքագիծ ցուցաբերեց զրուցակցի նկատմամբ ամբողջ հաղորդման ընթացքում, ինչն էլ պարբերաբար արժանացավ Թաթոյանի համաչափ պատասխաններին: Տպավորություն էր, թե Պետրոսը վիրավորվելով Թաթոյանի հնչեցրած հայտարարություններից, փորձում է «հաշիվ մաքրել» վերջինիս հետ: Նախ հաղորդավարը իր հարցադրումներում ագրեսիվ էր, իսկ հետո պարբերաբար ընդհատում էր Թաթոյանինՙ չթողնելով խոսելու եւ հարցերին պատասխանելու:

Սա անթույլատրելի վարքագիծ է, այն էլ Հանրային հեռուստաալիքի եթերում` ՄԻՊ-ի նման հաստատության նկատմամբ: Այս ամենն ուղղված է հեղինակազրկելու ՄԻՊ-ի դերը: Թվում էր, թե Պետրոս Ղազարյանը հատուկ հանձնարարականով է եթեր դուրս եկել, որի նպատակը Արման Թաթոյանի դիրքերը թուլացնելն էր:

Իրապես ցավալի իրողություն է, երբ լրատվական թողարկման ընթացքում ավելի շատ տեղ է հատկացվում վարչապետի ուղիղ եթերներին, քան Մարդու իրավունքների պաշտպանի կարեւոր հայտարարություններին, որոնք ներկայումս առավել կարեւոր են քան երբեւէ, քանզի դրանց մեծ մասը վերաբերում է պատերազմի դառը հետեւանքներին, Սյունիքի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակին եւ երկրի ներսում տիրող քաոսին:

Շատ են խոսակցություններն ու պնդւմները, թե Արման Թաթոյանն ունի քաղաքական հայացքներ եւ ընդդիմադիր է: Սակայն այդ ամենը սին բնույթ է կրում,քանզի չկա որեւէ ապացույց, որը կընդգծի մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը: Նա անկողմնակալ է եւ իր գործն է անում:

Մինչ բոլոր առաջադեմ երկրներում պետական մարմինները զգուշանում եւ աջակցում են ՄԻՊ-ին, մեր երկրում փորձում են նրան էլ հեղինակազրկել եւ նսեմացնել: Սեփական երկրում նման կարեւորագույն ինստիտուտի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը կարող է հանգեցնել միջազգային ասպարեզում ոչ թե Արման Թաթոյանի, այլ Հայաստանի իշխանությունների հեղինակության խարխլմանը:

Մնում է հուսալ, որ իշանությունները իրենց հատուկ անհանդուրժողականությամբ չեն սրի նաեւ մարդու իրավունքների պաշտպանի հետ հարաբերությունները: Որքան էլ ՄԻՊ-ը լինի անկախ կառույց,այնուամենային այն միշտ պետք է զգա պատկան մարմինների աջակցությունը, այլ ոչ թե հակառակը:

Հետընթացի այս ծանր ժամանակահատվածում հազվադեպ հանդիպող այնպիսի պատրաստված կադրերին, ինչպիսին Արման Թաթոյանն է, հարկավոր է միմիայն սատարել: Դա միայն պատիվ կբերի մեր երկրին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ