RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021



Տեղադրվել է` 2021-05-22 18:27:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1170, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՒՅԺ. ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«ԱԶԳ»

Անողոք համավարակը եւս մեկ հոգու խլեց մեր անմիջական շրջապատից, մեր թերթի ստեղծագործական կազմիցՙ Արա Մարտիրոսյան: Բանիմաց, արդեն վաստակ ունեցող շնորհալի լրագրողՙ որ երկար տարիներ աշխատել է մեր թերթում որպես ֆինանսատնտեսական սյունակների պատասխանատու լրագրող: Շիտակ, իրատես, անկաշառ լրագրողՙ բոլոր ժամանակների տնտեսական բնագավառի պետական պատասխանատուների սխալները անողոք քննադատող, բայց միաժամանակ դրական գործերը գնահատող, քաջալերող վերլուծաբան, որին հարգում էին բոլորը, նույնիսկ քննադատվողները: Որպես մարդ ու քաղաքացիՙ նա նույնպես պարտաճանաչ էր եւ ուղղամիտ, պարզ եւ անմիջական: Եվ այդ էր պատճառը, որ կյանքի վերջին երեք տարիներին, երբ աշխատում էր Yerevan Today հարթակում, նա անողոք եղավ Հայաստանի տնտեսությունը ձախողումից ձախողում առաջնորդած իշխանությունների նկատմամբ:

Արա Մարտիրոսյանը ոչ միայն ուշադիր եւ անկեղծ ընկեր էր, այլեւ ընտանիքի օրինակելի հայր եւ ամուսին: Հակառակ բազմազբաղությանը, անձամբ էր զբաղվում իր երկու երեխաների առօրյայով, նրանց կրթությամբ:

Խորին ցավակցություններ ենք հայտնում տիկնոջը, դստերը, որդուն, մայրիկին, եղբորը եւ մյուս բոլոր հարազատներին: Խորապես սգում ենք մեր ընկերոջ կորուստը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ