RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021



Տեղադրվել է` 2021-05-22 18:27:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1113, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ԲԵՐՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ 8 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ՄԻԱՑԱՆ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» Հ/Կ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ «ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային միությունը միացավ «Սյունիք- Զարգացում» Հ/Կ Համայնքային «Մեղվաբուծության զարգացում» սոցիալական ծրագրին:

2020թ. սեպտեմբերյան 44-օրյա Արցախյան պատերազմից հետո հարկադրաբար տեղահանվելով Բերձոր քաղաքից բնակություն են հաստատել Եղեգնաձոր քաղաքում եւ Վայոց Ձորի գյուղերում:

Մոնրեալի ԹՄՄ ընկերները, օգնելու նպատակով Բերձորից տեղահանվածներին եւ զբաղվածություն ապահովման նկատառումներից ելնելով առաջարկեցին միանալ Սյունիք- Զարգացում Հ/Կ Համայնքային «Մեղվաբուծության զարգացում» սոցիալական ծրագրին: Ծրագիրը շուրջ 25 տարի հաջողությամբ օգնում է մարզում զարգացնել մեղվաբուծությունը, այգեգործությունն ու անասնապահությունը: Ընդգրկվում են այն ընտանիքները, որոնք նշված ճյուղերում աշխատանքային փորձ կամ հմտանալու կարողություններ են դրսեւորում:

2021 թվականի մայիսի 10-ին Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային միության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գայանե Մուրադյանը հանդիպեց Եղեգնաձոր քաղաքի Սյունիք- Զարգացում Հ/Կ աշխատանքային խմբի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Միացյալ Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ բազմաշերտ գործունեությունը ինչպես սփյուռքյան մասնաճուղերում, այնպես էլ Հայաստանյան ԹՄՄ ու Վահան Թեքեյանի անունը կրող դպրոցներում:

Ստորագրվեց համագործակցության երկկողմ պայմանագիր սոցիալական «Մեղվաբուծության զարգացման» ծրագրին մաս կազմելու եւ աջակցելու մասին:

Ծրագրի հետագա գործունեությանը կանդրադառնանք առաջիկայում, երբ ընտանիքներին կտրամադրվեն փեթակներ, մեղվաընտանիք եւ անհրաժեշտ այլ պարագաներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ