RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1066, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԿՍՏԵՂԾԻ ԴԻՏՈՐԴՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Հայաստանի անվտանգության խորհրդիՙ ընդլայնված կազմով երեկվա նիստում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտու լարված եւ պայթյունավտանգ իրավիճակը լիցքաթափելու համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկ է հնչեցրել այդ սահմանային գոտու երկու կողմերից, Ադրբեջանի հետ պայմանավորվելով, հետ քաշել հայկական եւ ադրբեջանական Զու ստորաբաժանումներն իրենց մշտական տեղակայման վայրեր եւ դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայման հրավիրել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդների: Դիտորդների ներկայությունն անհրաժեշտ է, ըստ Փաշինյանի, որ կողմերը համոզված լինեն, թե դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, զորք չի մոտեցնում սահմանագծին: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է, որտեղ սահմանային լարվածություն է առաջացել, մեր զինվորներին գերի են վերցրել: Դրանից հետո, ըստ Փաշինյանի, էլի միջազգային հովանու ներքո, պետք է տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Փաշինյանն այլ լուծում իրավիճակին չի տեսնում, այլապես, նրա կարծիքով էսկալացիան անխուսափելի է: Տեսնենք, թե ինչ արձագանք կունենա այս առաջարկը իշխանության ընդդիմախոսների կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ