RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1043, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Հրեաները ներողություն են խնդրել հայերից

Այցելության մասին մայիսի 24-ին տեղեկացրել է Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքէջը, իսկ 25-ինՙ «Ակօս»շաբաթաթերթը: Այցելությունը տեղի է ունեցել մայիսի 23-ին, Երուսաղեմի տարբեր կազմակերպությունները ներկայացնող շուրջ 200 հրեա ներողություն է խնդրել թաղամասի հայ բնակիչներիչ, հայտնելով իրենց համերաշխությունը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին եւ հայ համայնքին:

Ինչո՞ւ են ներողություն խնդրել: Հարցին պատասխանել է «Ակօս»-ը, գրելով. «Մայիսի 18-ին երիտասարդ տարիքի մի խումբ արմատական հրեաներ հարձակվել էին Սրբոց Հակոբյանց վանք շտապող քահանա Սարուխանյանի վրա, ծեծի ենթարկել նրան: Քահանան տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ հարձակվողներից 3-ըՙ ձերբակալվել: Հրեաների այդ խմբին վանքում ընդունել են քահանաներ Տիրան Հակոբյանն ու Արբակ Սարուխանյանը, կողմերը քննարկել են համանման հարձակումների կանխարգելման խնդիրները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ