RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1044, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՊՈԼՍՈ ԵՇԻԼԳՅՈՒՂ ԹԱՂԻ ՀԱՅՈՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Ժամանակին Եշիգյուղը (Եշիլքոյ) Ստամբուլի գողտրիկ արվարձաններից էր` բարձրաճաշակ առափնյա առանձնատներով: Միշտ էլ ունեցել է հայ բնակչություն, հետեւաբար` հայկական եկեղեցի եւ դպրոց, հիմա էլ ունի: Վերջին տասնամյակներում, սակայն, այս արվարձանը բազմահարկ շենքերով վերածվեց պետոնակույտի, դարձավ քաղաքի թաղերից մեկը, ընդ որում «էլիտար»: Բավականին թանկ են այնտեղ բնակարանները:

Չունենալով բնակարան գնելու ցանկություն, նպատակհարմար ենք գտնում անդրադառնալ Եշիլգյուղի հայոց վարժարանի հաջողությանը: Այդ մասին մայիսի 18-ի համարում գրել էր պոլսահայ «Ժամանակ» թերթը, որից արտատպել է Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքէջը:

Ահա թե ինչ է գրած վերջինում. «Գոհունակությամբ ենք արձանագրում Եշիլգյուղի սաների փայլուն հաջողությունը, որ նրանք վերջերս հասել են «Robotex Turkey 2021» դասարանի (6-րդ) սաներից Միլա Տեւեճեանը եւ Քրիս Օզհալլաճեանը մրցույթին ներկայացրել են «Unipsiko» ծրագիրը ուսուցչուհի Աղավնի Տուրասլանի հոկողությամբ եւ գրավել առաջին տեղը Թուրքիայի 680 միջվարժարանային խմբերի մեջ:

Երկրորդ տեղին է արժանացել նույն դպրոցի Է դասարանի (7-րդ) աշակերտներ Նիկոլ Թաշճեանի , Այգուն Ներսէսեանի եւ Սեւակ Ուչքարտեշի «Հակաճառագայթման պաշտպանություն» նախագիծը: Այսպիսով «Robotex International»ի եզրափակիչ փուլում, որն անցկացվելու է Էստոնիայում, Թուրքիան ներկայացնելու են Եշիլգյուղի հայոց վարժարանի աշակերտները: Միաժամանակ նշենք, որ «Robotex International Talinn»-ի շրջանակներում գործող «Robotex Turkey»ը մեծածավալ գիտական աշխատանքներ է տանում Թուրքիայում: Մեր աշակերտերին հաջողություն ենք մաղթում Էստոնիայում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ