RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1017, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՏԱԺՈՂՈՎ ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Ս.Ս.

Հունիսի 1-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա պատմության ինստիտուտի տնօրենության եւ Նոր պատմության բաժնի կազմակերպած «Վերակազմյալ հնչակյան կուսակցության հիմնադրման 125 եւ Արփիար Արփիարյանի ծննդյան 170-ամյակներին նվիրված» գիտաժողով: Բացման խոսքով հանդես է գալու ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը : Գիտաժողովը ողջունելու է ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասրակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը :

Առաջին նիստը նախագահելու է պգդ, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը :

«Ա. Արփիարյանը «Մշակի» թղթակից» հետաքրքրական զեկուցումով հանդես են գալու ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը : «Մ. Տամատյանի եւ Ա. Արփիարյանի գաղափարական ներհակությունները» թեմայով փաստահարուստ հենքով եւ գիտական արդիականությանբ առանձնացող զեկուցումովՙ պրոֆեսոր Ս. Սարգսյանը: Այնուհետեւ «Ա. Արփիարյան. Հասարակական-քաղաքական հայացքներն ու գործունեությունը» թեմայով զեկուցումներ են կարդալու դոցենտներ Գեղամ Հովհաննիսյանը , «ԱՄՆ-ում Հայաստանի Առաջին հանրապետության ռազմական առաքելության գործունեության լուսաբանումը հնչակյան մամուլի էջերում» թեմայովՙ Արմենուհի Ղամբարյանը , «Արեւմուտքում հայ առաջին լոբբիստական կազմակերպությունների հիմնադիր, Վերակազմյալ հնչակյան Միհրան Սվազլյանը Հայաստանի ռազմավարական կողմնորոշման մասին» թեմայով Քնարիկ Ավագյանը :

Այնուհետեւ գիտաժողովում հեռավար ձեւով «Հնչակեան կուսակցության կազմավորման ակունքներու խմբանկարի մը պատմությունը եւ Ժընեւի «Հեղափոխական ընկերության» ձեւավորման Թվականը» զեկուցումով հանդես կգան Շվեյցարիայի կրոնների խորհրդի գլխավոր քարտուղար, Աստվածաբանության եւ փիլիսոփայության դոկտոր Աբել Մանուկյանը եւ «Արմենականները. Վերլուծութիւն կազմակերպութեան առաջին շրջանակի վիճակագրական աղիւսակի (1906 թ. առաջին կիսամեակ) թեմայով Բեյթութի Հայկազյան համալսարանի դոկտոր Անդրանիկ Տաքեսեանը :

Երկրորդ նիստը նախագահելու է պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը :

Լսվելու են հետաքրքրական եւ նորություններով հարուստ զեկուցումներ: Մասնավորապեսՙ պգթ. Կարեն Մկրտչյանի «Հնչակյան կուսակցության մասնակցությունը 1905-1911թթ. սահմանադրական հեղափոխությունը իրանահայ գաղթօջախում», դոցենտ Համո Սուքիասյանի «Հայ ժողովրդական կուսակցության «Քաղաքական մոմենտի մասին» բանաձեւի ճակատագրի շուրջ», պգթ. Արմեն Կարապետյանի «Դրվագներ Վան-Վասպուրականում հնչակյանների, արմենականների եւ դաշնակցականների գործունեությունից», պրոֆեսորներ Աննա Ասատրյանի «Արփիար Արփիարյանը եւ Կոմիտասը», Լ. Մուրադյանի «Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց» վեպը», Սուսաննա Հովհաննիսյան «Արփիար Արփիարյանը արեւմտահայ գրողների նամականիում», բգթ Լուսինե Ղամոյանի «Իմաստափոխությունը հագուստ իմաստային դաշտում» եւ այլ զեկուցումներ:

Գիտաժողովի սկիզբըՙ ժամը 10:00:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ