RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 405, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՊՄՀ-Ի ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑԱՎ ԽԱՉՔԱՐԻ ՕԾՄԱՄԲ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ-ի Լրագրության բաժնի ուսանողուհի

Մայիսի 26-ին Մանկավարժական համալսարանի բակում (Ալեք Մանուկյան 13), տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում ՀՊՄՀ-ի զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշաքարի բացումը։

Հուշաքարի բացմանը ներկա էին Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, հոգեւորականներ, պաշտոնյաներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, զոհված հերոսների ծնողները, ուսանողներ եւ այլք։

Խաչքարը` բերված Ծիծեռնավանքից, թվագրված 1601 թվականին, օրհնեց պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, գերաշնորհ Սրբազան հայրը:

Խաչքարն օրհնելուց հետո Սրբազանն ասաց. «Հուշարձանը սիրով ու երախտագիտությամբ կանգնեցվել է որպես հիշատակ եւ վկայություն Արցախյան պատերազմի նահատակ մատաղ հայորդիների, որոնք իրենց կյանքն են դրել հայրենիքի պայծառ գալիքի զոհասեղանին: Մենք օծեցինք այս խաչքարը մեր սուրբ եկեղեցու օրենսդրության եւ կանոնների համաձայն, ինչպես օծվում - սրբագործվում է սրբազան մի վայր, տերունական պատկեր, եկեղեցի, ուր երկյուղով լցված հայորդիները, գալով եւ համբուրելով տերունական խաչը, պիտի ստանան աստվածային օրհնություն եւ մխիթարություն»:

Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին նույն համալսարանից 290 անձ է մասնակցելՙ ե՛ւ ուսանողներ, ե՛ւ վերջին հինգ տարվա շրջանավարտներ: Զոհվել է 35 ուսանող, որոնցից ութըՙ շրջանավարտ:

Բուհի դասախոսական կազմիցՙ Վարուժան Օլքինյանը , բարձրաձայնեց զոհված հերոսների անունները, որից հետո հավաքվածները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարի վրա։

Հուշաքարի բացման արարողությանը հաջորդեց երթըՙ դեպի Եռաբլուր պանթեոն, որտեղ երթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ