RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021



Տեղադրվել է` 2021-06-06 15:02:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 286, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Ներկայումս գյուղական բնակավայրերում վառելափայտը լայնորեն օգտագործվում է տնային տնտեսություների ջեռուցման համար: 2014-2018թթ. ընթացքում վառելափայտի տարեկան պահանջարկը Հայաստանում տատանվել է 0,5-2 միլիոն խորանարդ մետրի սահմաններում: Այն զգալի գերազանցում է Հայաստանում վառելափայտի մատակարարման եւ անտառվերականգնման հնարավորությունների ցուցանիշները: Հաճախ որպես այլընտրանք օգտագործվում է գոմաղբը: Այն նվազեցնում է որպես արժեքավոր օրգանական պարարտանյութ օգտագործելու հնարավորությունը:

Գյուղական բնակավայրերում ներդրումների իրականացումը բարդ խնդիր է: Անտառներից հեռու գտնվող տարածքների համար առավել նպատակահարմար միջոցառում է հանդիսանում գոյություն ունեցող ջեռուցման անարդյունավետ սարքերի (վառարաններ եւ կաթսաներ) փոխարինումն արդյունավետ սարքերովՙ միաժամանակ վառելափայտից անցում կատարելով ծղոտե բրիկետներինՙ որպես այլընտրանքային վառելիք:

Գյուղական բնակավայրերում տնային տնտեսությունները մասնավոր սեփականություն են: Հետեւաբար, նրանց ջեռուցման հարցը պետության ուշադրությունից հեռու է եղել: Որոշ աշխատանքներ իրականացվել են չգազաֆիկացված համայնքներումՙ աջակցելով սուբսիդավորված վարկավորմամբ եւ այդ համայնքներում որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր արեւային էներգիայի օգտագործման համակարգերի տեղադրման հարցերում: Կարող են նաեւ օգտագործել տանիքների վրա տեղադրվող արեւային ֆոտովոլտային համակարգեր: Գյուղական բնակավայրերում կարելի է կառուցել միկրո հիդրոէլեկտրակայաններ (մի քանի ԿՎտ հզորությամբ) անհատական տնտեսությունների օգտագործման համար:

Եզրակացություն

1. Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունի գյուղական բնակավայրերում ջեռուցման արեւային համակարգերի, չորանոցների նախագծումը, կառուցումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը:

2. Առաջարկվող տարբերակների պարագայում կարող ենք արդյունավետ օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներըՙ դրանք համակցելով օրգանական վառելիքով աշխատող տեղակայանքների հետ: Այս դեպքում կարող ենք տնտեսել վառելիքի առնվազն 20 տոկոսը:

3. Առաջարկվում է տեղական նշանակության ջեռուցման համակարգերում օգտագործել արեւային էներգիան համատեղելով կենսազանգվածով, կամ արեւային էներգիան համակցել թափոններից ստացված էներգիայով: Հնարավոր է նաեւ օգտագործել ջերմային կուտակիչ եւ ջերմային պոմպ:

4. Կենսազանգվածով աշխատող արդյունավետ վառարանների եւ այլընտրանքային վառելիքիՙ ծղոտե բրիկետների համատեղ կիրառումը կարող են համարվել առաջնահերթ միջոցառումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ